Իրանի Առողջապահության նախարարությունը BBC-ին մեղադրում է կորոնավիրուսի զոհերի ուռճացված թիվ ներկայացնելու համար

Լուրեր

02.04.2026 | 18:45
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
02.04.2026 | 17:29
Դատարանը ֆիքսել է, որ Ղազինյանը և այլ քաղաքացիներ ազատվել են սխալ, ինձ մեծ գումար է փոխհատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:23
Ըստ ՔԿ-ի ՝ Սամվել Կարապետյանի դատական նիստին ու ակցիային մասնակցելու համար 204 և 300 հազար դրամ են փոխանցել
02.04.2026 | 17:17
Ֆրանսիայի առաջնության 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները ՊՍԺ-ից են
02.04.2026 | 17:09
Ողջունում ենք  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու քայլերը. Թուրքիայի փոխնախագահը՝ Բաքվում
Բոլորը

Նախօրեին BBC-ն հրապարակել է հոդված, որտեղ, հղում անելով Իրանի հիվանդանոցներում իր աղբյուրներին, նշում է, թե կորոնավիրուսից զոհերի թիվն իրականում 6 անգամ շատ է, քան պաշտոնապես հաղորդվում է:

BBC-ի փոխանցմամբ՝ Իրանում չինական նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 210 մարդ, այլ ոչ 34: Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը BBC-ին մեղադրել է ստահոդ տեղեկություններ տարածելու համար և պնդել, որ հանրությանը ներկայացվող տվյալները թափանցիկ են:

Այս ամենը սկիզբ էր առել այն ժամանակ, երբ իրանցի մի պատգամավոր երկրի իշխանություններին մեղադրել էր մահացությունների իրական թիվը կոծկելու համար:

Պաշտոնական տվյալներով՝ Իրանում չինական նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների թիվը 400-ի է հասնում, իսկ մահացությունների թիվը 34 է:

Աշխարհում ընդհանուր վարակակիրների թիվը վերջին տվյալներով 85 հազար է, իսկ մահացություններինը գերազանցում է 2900-ը: