ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. հայկական փառատոն Վաշինգտոնում. VOA

Լուրեր

07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
Բոլորը

Մեկ դար միասին. 2020-ին լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր տարին: Հենց այս խորագրով է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում անցնելու հայկական մշակութային փառատոնը: Փառատոնը մեկնարկելու է այսօր՝ փետրվարի 29-ին, շաբաթ օրը Սմիթսոնյան թանգարանի Ֆրիիր ցուցասրահում. գրում է VOA-ն:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի խոսքով, 2020-ը հայ-ամերիկյան հարաբերությունների համար խորհրդանշական տարի է.

«Դեռեւս 1920 թվականի ապրիլի 23-ին էր, որ պետքարտուղար Բեմբրիջ Քոլբին Վաշինգտոնում Հայաստանի Առաջին Հանրապետության ներկայացուցչին, Գարեգին Փաստրմաճյանին է փոխանցում ամերիկյան կողմի փաստաթուղթը, որով ճանաչում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում «Հայոց Ոդիսականը՝ Նռան Գույնը» հայկական փառատոնին ներկայացված են լինելու առասպել դարձած անուններ. Արամ Խաչատուրյան, Սերգեյ Փառաջանով, Ռուբեն Մամուլյան, Ջիվան Գասպարյան. Վաշինգտոնի ազգային տաճարում մարտի 4-ին տեղի կունենա խոշոր համերգ: Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

«Ֆիլմերի փառատոնին կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ գլխավոր միջոցառմանը, Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք մեծ համերգին կմասնակցի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը», – դեսպան Ներսեսյանի խոսքով, Հայաստանում մեծապես կարեւորում եւ բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք նախորդ տարի բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի.

«Անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները եղել է կարեւորագույն գործընկեր Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ»:

Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ: