Գլոբալ տաքացման հետևանքով բևեռային արջերը միմյանց են ուտում. առանց մեկնաբանության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արկտիկայում սառույցի մակարդակը նվազել է 40%-ով։ Պատճառը ջերմաստիճանի բարձրացումն է։ Սննդային պաշարի սակավության հետևանքով բևեռային արջերը փոկերով են սնվում, հաճախ էլ՝ միմյանց ուտում։

Մայր արջերն ուտում են իրենց ձագերին, արու արջերը՝ ավելի փոքր էգերին։ Բարձր ջերմաստիճանից սառույցի շերտերը հալվում են և բևեռային արջերն իրենց տարածքից տեղաշարժվում են դեպի ափամերձ տարածքներ։ Գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայում էլ սառույցն արյան գույն է ստացել։

Ուկրաինացի գիտնականները պարզել են, որ ձյան մեջ կարմիր երանգը պայմանավորված է «Chlamydomonas Nivalis» տեսակի ջրիմուռներով: Ջրիմուռները սառույցի շերտի մեջ ծաղկում են, երբ եղանակը տաք է․ պարզաբանել են գիտնականները։

ՄԱԿ-ի համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ Անտարկտիդայի թերակղզին մոլորակի ամենաարագ տաքացող շրջաններից է։ Այնտեղ ջերմաստիճանը վերջին 50 տարվա ընթացքում բարձրացել է գրեթե 3 աստիճանով։ Փետրվարի սկզբին այնտեղ ջերմաստիճանը հասել է ռեկորդային 18․3°C-ի։ Երևույթը պարբերաբար նկատվում է նաև Արկտիկայի, Ալպերի և այլ լեռնային շրջաններում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան