Տեսանյութը մոնտաժված է. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ադրբեջանցու տարածած նյութի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Բոլորը

Տեսանյութը մոնտաժված է։ Ուսումնասիրություն ենք արել և պարզել, որ այդ տեսանյութը դեռևս երկու տարի առաջ է You Tube-ում հայտնվել և արդեն այլ անձի մեկնաբանությամբ։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։

Նա հավաստիացրեց, որ ԱԱԾ-ն անում է ամեն ինչ, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։

«Ցանկացած տեսանյութ մենք հիմա էլ կարող ենք տեղադրել և կողքից, իբր ադրբեջանցի է զրույց ունենում, այդպես, մեկնաբանենք, այսինքն՝ դա սարքած, մոնտաժված և իրականությանը չհամապատասխանող տեսանյութ է։ Բայց դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք»,-շեշտեց Մարտիրոսյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի գործակալների հետ կապված դեպքին։

Պաշտոնյան նշեց, որ համակարգում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չի եղել, որովհետև «ԱԱԾ-ն այն կառույցն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ այն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»։

Խոսելով Դիանա Հարությունյան կեղծ օգտատիրոջ մասին՝ Մարտիրոսյանը նշեց, որ քրեական գործ է հարուցված․ «Պետք չէ միայն կենտրոնանալ այդ օգտատիրոջ վրա, վերջերս մենք լուսաբանել ենք, որ քրեական գործ է հարուցվել մյուս կեղծ էջերի նկատմամբ և նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա ու հավելեց, որ այն կեղծ օգտատերերը, որոնք ազգային անվտանգության համար սպառնալիք կհանդիսանան՝ կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան