Կարեն Կարապետյանը պաշտոնապես հեղինակազրկեց ԱՎԾ-ին

Լուրեր

09.12.2025 | 17:03
Նոր միջադեպ՝ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանի մասնակցությամբ
09.12.2025 | 16:52
Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
09.12.2025 | 16:51
Թրամփը հայտարարել է, որ «ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել»
09.12.2025 | 16:43
Դպրոցների և մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյան
09.12.2025 | 16:32
Հունվարից ՔԿԱԳ աշխատողին հարսանիքի սրահ հրավիրելը կթանկանա․ նախարարությունը փոխում է ծառայությունների արժեքը
09.12.2025 | 16:21
ԱՄՆ-ից արտաքսված ռուսների տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Մոսկվա. տղամարդկանց անմիջապես զինկոմի ծանուցումներ են հանձնել
09.12.2025 | 16:13
Բաքվի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
09.12.2025 | 16:04
Նյու Յորքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ
09.12.2025 | 15:53
«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին». Բաքուն բողոքել է դրանում Ղարաբաղի հայերի մասին հիշատակումից
09.12.2025 | 15:46
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է․ ՆԳՆ
09.12.2025 | 15:37
Զելենսկին հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապի հետ
09.12.2025 | 15:35
Ակտիվ ցիկլոն է մոտենում․ երեկոյան և գիշերը ինտենսիվ անձրև և ձյուն կտեղա
09.12.2025 | 15:29
ՀՀ-ն չի մասնակցում միջոցառումներին, բայց դեմ չէ փաստաթղթերի ընդունմանը. ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ
09.12.2025 | 15:23
Ռոնալդոն թենիս է խաղացել Ալկարասի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 15:15
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում
Բոլորը

Նախօրեին ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն արեց: Նախ՝ դիմելով իր ռուս գործընկերոջը՝ նա նշեց, որ 2017թ. առաջին 8 ամսվա կտրվածքով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5%-ով: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անմիջապես հակադարձեց ՀՀ վարչապետին՝ ասելով, թե ինքն այլ ցուցանիշներ ունի. «Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել»:

Կարեն Կարապետյանն էլ համաձայնեց՝ գերադասելով կասկածի տակ դնել սեփական Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, քան թե՝ հակառակվել ՌԴ վարչապետի խոսքին. «Ես միանշանակ կողմ եմ օգտագործելու ձեր վիճակագրական ծառայության տվյալները, քանի որ մենք առիթ ունենք կասկածելու, որ մեր վիճակագրական ծառայությունը նվազեցնում է որոշ տվյալներ»:

Տվյալների նման տարբերության պատճառները փորձեցինք ճշտել ՀՀ ԱՎԾ-ից, որի հեղինակությունը փաստացի կասկածի տակ դրվեց: ԱՎԾ Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող մեկնաբանել ՌԴ վարչապետի ներկայացրած թվերը: Նա հրաժարվեց պաշտոնական մեկնաբանություն տալ, զգուշացրեց՝ խոսակցությունը չձայնագրել:

Իսկ տվյալների տարբերությունը պարզելու համար ուղղորդեց ԱՎԾ կայքի պարզաբանումից օգտվել, որտեղ նշվում է՝ արտաքին առևտրի վիճակագրության վարման պրակտիկայում վիճակագրական տվյալների շեղումներն ըստ առաջացման բնույթի բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ մեթոդաբանական, տեխնիկական և վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղում: Թե ՌԴ վարչապետի ունեցած տվյալները, որոնք 7 տոկոսով ավելին էին, քան մերը, նշված երեքից որի մեջ են մտնում՝ պաշտոնապես չմեկնաբանվեց:

Այսպիսով՝ ստացվում է, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին հավատալ պետք չէ և այսուհետ՝ հանրության ականջներից տարատեսակ վիճակագրական «լապշաներ կախելիս» միշտ կարելի է հղում կատարել Կարեն Կարապետյանի պաշտոնական հայտարարությանը, թե ԱՎԾ-ի տվյալները կասկածահարույց են: Եվ, ի դեպ, այսուհետ արդեն կարելի է պաշտոնապես արտահայտված այս անվստահությունից հետո եզրակացնել, որ Ազգային վիճակագրական ծառայությունը անցած տարիներին նվազեցրել է նաև երկրից արտագաղթի թվերը, աղքատության, գործազրկության ցուցանիշները և այլն:

Լիլիթ Շաբոյան