«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները  Հարժիսից  քայլել են Նորավան

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ՝25․02․2020թ-ին  «Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» միջազգային քայլարշավի մասնակիցները  Հարժիսից  քայլել են դեպի Նորավան։

«Օրը սկսվել է Հարժիսի միջնական դպրոցի  երեխաների հետ հանդիպմամբ։ Այս հանդիպման ժամանակ ջայջագաթցիները քննարկեցին խաղաղ աշխարհի վերաբերյալ իրենց տեսլականը։

Մասնակիցները նաև պարզեցին աշակերտների ուղերձները, որոնք կհնչեցնեն Ժնևում։
Այնուհետ, քայլարշավականները անցնելով 14կմ, հասել են Նորավան։
Այստեղ նրանց ջերմ ընդունելությամբ ու աղու հացով են դիմավորել Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները։

Հիշեցնենքն, որ  մասնակիցները եղել են արդեն Մեղրիում Քաջարանում, Անդոկավանում, Կապանում,  Արծվանիկում,  Շուռնուխում, Որոտանում և Գորիսում։

Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով գլոբալ քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի:

Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Նյու Դելիից (Հնդկաստան): Ներառելով աշխարի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ` քայլարշավի նպատակն է հասնել Ժնև (Շվեյցարիա) 2020թ․ սեպտեմբերին, որտեղ Ջայ Ջագաթի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին:

Քայլարշավի աշխարհագրության մեջ ներառված երկրներում Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ պետություններից ժամանած շուրջ 50 մասնակիցներն ու պատվիրակներն իրականացնելու են ոչ բռնի փոփոխություններին նվիրված համաժողովներ, դասընթացներ, թրեյնինգներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ:

Ջայջագաթցիները հայ-իրանական հարավային սահմանից կքայլեն մինչև հայ-վրացական սահման՝ ճանապարհին հյուրընկալվելով Հայաստանի գյուղերում և քաղաքներում, հանդիպելով տեղի բնակչությանը, այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ:

Քայլարշավի մասնակիցները ներկա կլինեն նաև Թավշյա հեղափոխության 2-ամյակին նվիրված Երևանում կայանալիք «Ոչ բռնությանը» համաժողովին, ինչպես նաև՝ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությանը»,- ասված է հաղորդագրությունում: