«Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմիավորեն իրենց ջանքերը՝ դասական երաժշտությունը առավել հասանելի դարձնելու համար։

«Այսօր երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ դրվեց երկարատև համագործակցությանը, որն ամրապնդվեց պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։

Համագործակցության մեկնարկը նշանավորվեց նաև առաջին համատեղ՝ «Մարդիկ և սիմֆոնիա» նախագիծի մեկնարկով, որն ուղղված է «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների ավելի քան 3000 աշխատակիցներին։ Նախագծի շնորհիվ ընկերությունների խմբի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բոլոր համերգներին հրավիրատոմս ստանալ՝ այցելելու ընտանիքի անդամների, ընկերների ու սիրելիների հետ։

«Գալաքսին» համախմբում է շուրջ 3000 տաղանդավոր մարդ, ովքեր ամեն օր ստեղծում են արժեքներ: Յուրաքանչյուր մարդ իր յուրովի ներդրումն ունի ընդհանուր գործի մեջ, որը մեզ համար շատ արժեքավոր է: Մեզ համար կարևոր է ոչ միայն այն, թե մարդիկ ինչպես են աշխատում, այլև նաև, թե ինչպես են կարողանում կազմակերպել իրենց հանգիստը», – նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։

Աշխատակիցներին ուղղված հրավերում նշված է. «դժվար է շնորհակալությունը «փոխանցել» տառերի միջոցով։ Այդ պատճառով ուզում ենք, որ լսեք մեր շնորհակալությունը դասական երաժշտության հնչյունների ներքո»։ Նախագծի հեղինակները լիահույս են, որ այս «շնորհակալության» նախաձեռնությունը կարող է սկիզբ դնել նոր կորպորատիվ մշակույթի ձևավորմանը և օրինակ ծառայել Հայաստանում գործող այլ ընկերությունների համար ևս։

Հավելենք, որ համագործակցության արդյունքում «Գալաքսին» և Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում են իրականացնել շարունակական այլ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե համայնքին, և թե լայն հանրությանը։

«Այս համագործակցության մեկնակը անչափ կարևոր է նաև նվագախմբի համար, քանզի մեծ է ցանկությունը ձեզ հասցնել մեր ասելիքը: Հայտնի է, որ երաժշտությունը համամարդկային լեզու է, որը չի ճանաչում սահմաններ և կարող է հասնել բոլորի սրտերին՝ անկախ  ամեն ինչից: Հույսով ենք, որ ունկնդրելով դասական երաժշտություն նոր մոտիվացիաներ և նոր մտքեր, էմոցիաներ կառաջանան ձեզ մոտ», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը։

Փետրվարի 25-ից մինչև հուլիսի 16-ը 12 համերգ է նախատեսված և յուրաքանչյուր համերգին ակնկալվում է 200-ից ավելի աշխատակիցների ներկայությունը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ հանդիսանալով ստեղծարար արվեստի մշտական աջակից, հավատացած է, որ  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի հետ համագործակցությունը նոր ու հետաքրքիր նախագծերի մեկնարկ են տալու»,- ասված է հաղորդագրությունում: