Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ զեկույցը

Լուրեր

02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
Բոլորը

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է «Գործընկերային վերանայման» վերաբերյալ զեկույցը, որն իրականացվել է Հայաստանի գործողությունների ազգային պլանի հիման վրա, որպես ԵՄ «սթրես թեստերի» գործընթացի բաղադրիչ. այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:

«Գործընկերային վերանայումն» անցկացվել է բաց, համագործակցային ձևաչափով, ԵՄ «սթրես-թեստերի» տեխնիկական, այդ թվում՝ թափանցիկության բնութագրերին լիարժեք համապատասխան: Գործընկերային վերանայումն իրականացվել է Եվրամիության և ԵՄ ոչ անդամ պետությունները ներկայացնող ինը փորձագետներից բաղկացած թիմի կողմից, որի կազմում ընդգրկվել են նաև Եվրահանձնաժողովի երկու ներկայացուցիչ և չորս դիտորդ։ «Գործընկերային վերանայման» թիմը գնահատում և ողջունում է վերանայման ընթացքում Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի՝ ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեի և լիցենզավորված մարմնի դրական, բաց և թափանցիկ գործելակերպը և իրենց կողմից ներկայացված բոլոր մեկնաբանություններին և հարցերին լուծումներով անդրադառնալու ձգտումը։

«Գործընկերային վերանայման» թիմը պարզել է, որ ՀՀ Գործողությունների ազգային պլանի կառուցվածքը և բովանդակությունը համարժեք է և լիովին համապատասխանում է ԵՄ «սթրես-թեստերի» պահանջներին: Թիմը գնահատել և ողջունել է 2016թ. ի վեր կատարված ողջ աշխատանքը և արտաքին վտանգավոր ազդեցությունից կայանների պաշտպանության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:

Այդուհանդերձ, Մեծամորի ԱԷԿ-ում սթրես-թեստի կիրառման գործընթացից բխող գործողությունների իրականացումն ապահովող անհրաժեշտ ֆիզիկական վիճակի բարելավման համար դեռևս զգալի աշխատանք պետք է ամփոփվի, մասնավորապես կապված՝ սեյսմակայունության բարելավման, կայանի գործարկման դադարեցման իրավիճակի ընդհանուր հայեցակարգի և տեխնիկական լուծումների մշակման, ինչպես նաև ախտանիշահեն «Արտակարգ իրավիճակում գործառնական ընթացակարգերի» և «Ծանր վթարների կառավարման ուղեցույցների» իրականացման ավարտի հետ։ «Գործընկերային վերանայման» թիմն առաջարկում է ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեին դասակարգել Ազգային անվտանգության գործողությունների պլանից բխող անվտանգության բոլոր բարելավումներն` ըստ անվտանգության նշանակության և ապահովել դրանց իրականացումն ՝ դրանց դասակարգմանը համահունչ ժամանակացույցի: Այնուհետև՝ առաջարկվել է մշակել համալիր պլան, իրականացնելու՝ Գործողությունների Ազգային ծրագրի «սթրես-թեստի» պահանջ հանդիսացող անվտանգության բարձրացման, անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանն ուղղված ծրագրի և ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համատեքստում անհրաժեշտ միջոցառումներ։