Թվային օրակարգ, կենսաթոշակային միասնական շուկա. ԵՏՄ-ում ՀՀ-ի նախագահության արդյունքները

Լուրեր

04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
Բոլորը

Հայաստանը ԵՏՄ-ում նախագահության տարում կարողացել է լուրջ արդյունքների հասնել: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի առաջարկով ու նախաձեռնությամբ ընդունեց թվային օրակարգ:

«Դա լուրջ քայլ է բոլոր հինգ երկրների համար: Եթե Հայաստանում բարձր տեխնոլոգիաները իսկապես մրցունակ են, և արտահանում ենք բավական մեծ ծավալներով, ապա ԵՏՄ անդամ մյուս երկրների մեծ մասում կա դրա դեֆիցիտը: Ամեն պարագայում, թվայնացման օրակարգը տանում է բարձր տեխնոլոգիաների զարգացման, այն ինչի կարիքը կա և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում, և՛ Ղազախստանում, և՛ Ղրղզստանում»,-ասաց տնտեսագետը:

Հաջորդ նախաձեռնությունը կապված էր միասնական կենսաթոշակային շուկայի հետ: Այդ  ուղղությամբ Հայաստանի առաջարկով քայլեր ձեռնարկվեցին, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն աշխատուժի ազատ տեղաշարժի, այլև մարդիկ կարող են հանգիստ լինել, որ իրենց աշխատած տարիները, որպես ստաժ, հաշվի կառնվի ցանկացած երկրում:

«Հայաստանի նախաձեռնությամբ առաջին քայլերն են արվել նաև ռոումինգ ծառայությունների ուղղությամբ: Հույս ունենք, որ 2020 թվականին դա իրականություն կդառնա, այն է՝ ռոումինգի ծառայությունները ԵԱՏՄ տարածքում լինեն անվճար»,-ավելացրեր Թաթուլ Մանասերյանը:

Հաշվի առնելով արված աշխատանքն ու ունեցած հաջողությունները՝ տնտեսագետը նշեց, որ այդ ամենը գալիս է ասելու, որ եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին և գործընկերային հարաբերություններին, ապա կարող է ճեղքում մտցնել և ունենալ առաջընթաց: Այնինչ՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ բավական թերահավատ հայացքներ կային հինգ տարի առաջ:

«Ասեմ, որ մեր գործընկեր պետություններն օրինակ են բերում Հայաստանը՝ որպես երկիր, որը, լինելով ավելի կոմպակտ և տնտեսության առումով փոքր ծավալ ունեցող, կարողացավ ավելի շատ օգտվել ԵՏՄ հնարավորություններից, առավել ևս նախագահությունից»,-եզրափակեց տնտեսագետը: