Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը Հայաստանում և աշխարհում հայ հեղինակների արվեստը տարածելն է

Լուրեր

02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
Բոլորը

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում ունկնդրին ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար, Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը՝ «Հայաստան» (մենակատար՝ Ռոման Սիմովիչ), Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Գուրգենյան) և Տոնական նախերգանքը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը Հայաստանում և աշխարհում հայ հեղինակների արվեստը տարածելն է։ Այդ իսկ նպատակով երաժշտական այս տոնի շրջանակում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարում են ոչ միայն հայ մենակատարները, այլև աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ, որոնք այդ գործերը ներառում են իրենց երկացանկում՝ հետագայում հնչեցնելով տարբեր բեմերում։ Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ջութակահար Ռոման Սիմովիչը։ Նա ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ առաջատար բեմերում և նվագախմբերի հետ։ Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է։ Նա Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտը կատարել է առաջին անգամ։ «Այս գաղափարը Սերգեյինն է. անցած տարի նա ինձ առաջարկեց սովորել երաժշտական այս մեծ ստեղծագործությունը։ Ես անմիջապես համաձայնեցի։ Ալեքսանդր Հարությունյանի այս կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ։ Այս գործի մեջ կարող ես զգալ մեծ ցավ, քանի որ այն նվիրված է 1988 թվականի երկրաշարժի զահերի հիշատակին։ Ուրախ եմ, որ այն դարձել է իմ երկացանկի մասը։ Սերգեյ Սմբատյանն անբացատրելի տաղանդ ունի. նա հստակ գիտի, թե ինչ է անհրաժեշտ անել կարճ ժամանակում նվագախմբի հետ։ Իհարկե, դա մեծ աշխատանք է պահանջում։ Նա սիրում է ռիսկի դիմել, նա շատ ազատ է, պարզ և հաճելի է նրա հետ աշխատելը։  Սերգեյ Սմբատյանը լավ դիրիժորի բոլոր որակներն ունի։ Նա մեծապես կատարելագործել է նվագախումբը՝ հասցնելով մեկ այլ մակարդակի։ Մաեստրո Սմբատյանն իրավամբ մեծ աշխատանք է կատարում Հայաստանի համար»,- ասաց Ռոման Սիմովիչը։

Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը երեկոյի ընթացքում կատարեց միջազգային մրցույթների դափնեկիր, շեփորահար Հայկ Գուրգենյանը։ Նշենք, որ այս կոնցերտը համարվում է աշխարհում շեփորի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը։

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչվել  ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդրի լայն շրջանակներում‚ հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը‚ տեսագրումը‚ նոտաների թվայնացումն ու պահպանումը։