Լիսկայի երբեմնի թշնամի Սամվել Հարությունյանը նրա «փաստաբանի» դերն է ստանձնել. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

90–ականներին Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սամվել Հարությունյանը որոշել է նոյեմբերին Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Սամվել Հարությունյանի անունը լրատվամիջոցներում ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013 թվականից սկսած: Նա հաճախ հանդես էր գալիս ասուլիսներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին մեղադրելով ծանր հանցագործությունների, թմրամոլության և կաշառակերության մեջ: Սուրիկ Խաչատրյանն անգամ դատի էր տվել Հարությունյանին՝ մեղադրելով իր անձի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

Դատական պրոցեսի ընթացքում իր ասուլիսներից մեկում Հարությունյանը դիմել էր երկրի բարձրագույն իշխանությանը «Սյունիքը Լիսկաթափելու» խնդրանքով: Նա հայտարարում էր, թե «Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի գրեթե բոլոր անդամները թմրամոլներ են, Սյունիքում թմրանյութերի գլխավոր տարածողներն են» և ներկայացնում դրվագներ նախկին մարզպետի և նրա որդիների, իր իսկ բնորոշմամբ, հանցագործություններից:

Սակայն 2015 թվականին Սամվել Հարությունյանը անակնկալ կերպով դադարեց խոսել Սյունիքի նախկին մարզպետի մասին: 2017 թվականի սկզբին «Փաստ» օրաթերթի հետ զրույցում Հարությունյանը խոստովանեց, որ 25 տարուց ավելի տևած թշնամանքից հետո հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին: «Պայմանավորվել ենք, որ մեր հետագա կյանքում միայն փորձենք դրականի և լավ գործերի առումով օրինակ ծառայել մարդկանց»,–ասել էր Հարությունյանը:

Թե ինչպես էր Հարությունյանի կողմից «հանցագործ» որակվող Սուրիկ Խաչատրյանը օրինակ ծառայելու մարդկանց, այդպես էլ հանելուկ մնաց: Բայց Հարությունյան–Խաչատրյան «հաշտությունը» վերջին շրջանում բավականին ուշագրավ դրսևորումներ է ստացել:

Այսպես. երեկ՝ հոկտեմբերի 25–ին, Սամվել Հարությունյանը հանդես եկավ նախընտրական ասուլիսով և չհերքեց, որ 1,5 տարի առաջ ինքը Սուրիկ Խաչատրյանի առաջարկով է Երևանից Գորիս տեղափոխվել: Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը հաշտվելուց հետո իրեն պետական պաշտոններ է առաջարկել, և ինքը նախընտրել է ղեկավարել Բակունցի անվան գիտամշակութային կենտրոնը, որն ի դեպ ֆինանսավորվում է նախկին թշնամու կողմից:

Երեկվա ասուլիսն աչքի ընկավ մեկ այլ ուշագրավ դրվագով. Սամվել Հարությունյանը սկսեց մեղադրանքներ հնչեցնել Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի հասցեին և ստանձնեց իր կողմից ոչ վաղ անցյալում «հանցագործ» որակվող Սուրիկ Խաչատրյանի «փաստաբանի» դերը՝ ներկայացնելով նրա օրոք` մարզում կատարված բարեփոխումները խոսելով նախկին մարզպետի դրական հատկանիշների մասին: Տեսարանն, իրոք, հուզիչ էր:

Սամվել Հարությունյանը երեկվա իր հայտարարություններով ակամայից հաստատեց Գորիսում շրջանառվող տեղեկությունները, որ Սյունիքի նախկին մարզպետի մասին իր լռության դիմաց «ինչ–որ բան է ստացել» նրանից և գործող մարզպետի դեմ խոսում է հենց Սուրիկ Խաչատրյանի հրահանգով, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել, որ իրեն փոխարինող գտնվեց, ով կարողացավ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի համար լուրջ ձայներ ապահովել:

Սամվել Հարությունյանն իր էմոցիոնալ ելույթում խոսում էր սյունեցու ազնիվ տեսակի մասին՝ գուցե չնկատելով, որ հենց իր նման անսկզբունքային մարդիկ են վարկաբեկում սյունեցու անունը: Մարդիկ, ովքեր ունակ են համապատասխան փոխհատուցման դիմաց 380 աստիճանով փոխել իրենց դիրքորոշումը, կեցվածքը և չամաչել դրանից:

Հավելենք, որ 2017 թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Սամվել Հարությունյանը առաջադրվել էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով և շուրջ 100 ձայն էր հավաքել: Թե ինչ արդյունք կգրանցի նա այս անգամ, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: