Նոր հնարավորություն՝ հաշմանդամություն ունեցողների համար․ ֆիզկուլտ ինստիտուտում հատուկ լսարան է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

26-ամյա Սմբատն արդեն կես տարի է՝ Պաշտպանության նախարարության բասկետբոլի թիմում է մարզվում։ Կարճ ժամանակում հասցրել է արտերկրում մի քանի մրցման մասնակցել։ Այսօր արդեն՝ ապագայի ծրագրերին ևս մեկն ավելացավ։ Որոշել է հիմա էլ ֆիզկուլտ ինստիտուտում բարձրագույն կրթություն ստանալ։

«Արդեն հարմարություններ ստեղծվեցին, որպեսզի կարողանանք սայլակով հանգիստ տեղաշարժվել, լսարան  մտնել։ Մեծ ցանկություն կա, որ գամ այստեղ մագիստրատուրա ընդունվեմ։  Պոլիտեխնիկն եմ ավարտել, այնտեղ հարմարություն չի եղել, մեծ դժվարությամբ եմ գնացել, աստիճանները բարձրացել-իջել»,- ասում է Սմբատը։

Թեքահարթակից մինչև լսարան․ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտն այսուհետ հասանելի կլինի նաև հաշմանդամություն ունեցողների համար։ Հայաստանյան բուհերից այն դարձավ առաջինը,  որտեղ նման պայմաններ ստեղծվեցին։

«Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար որակյալ բարձրագույն կրթությունն առավել նշանակալի է, քանի որ նրանց համար կրթությունը ոչ միայն անձնային և մասնագիտական աճի երաշխիք է, այլ նաև երկրի սոցիալական, մարզական, տնտեսական ու քաղաքական գորընթացներում նրանց մասնակցությունն ապահովող կարևորագույն գործոն»,- նշում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը։

Նոր լսարանն ամբողջությամբ հարմարեցված է ներառական կրթության համար։ Նստարանները սովորականից լայն են ու բարձր, կախիչները սովարականից ցածր են ամրացված։

«Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն  ֆիզիկապես պետք է կարողանան մուտք գործել մեր հաստատություններ, այլ նաև ներսում լինեն   հավասար։  Սա կարևոր նախաձեռնություն է, որ մյուս բուհերն էլ որպես օրինակ վերցնեն  և իրենց տարածքներում, շենքերում  ֆիզիկական մատչելիություն ապահովեն»,- ընդգծում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։

Ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը նախաձեռնության հոգեբանական կողմն է կարևորում․ «Շատ կարևոր քայլ էր։ Ցանկանում եմ, որ շարունակական լինի, և մեր երկիրը կարողանա ամեն ինչ անել, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամ, իրենց արհեստականորեն չմեկուսացնեն հասարակությունից»։

Ներառական նոր լսարանը Հայաստանում բազկամարտի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով է։ Նախաձեռնությանն իրականացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան