Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան. շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը

Լուրեր

13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կապիտալի շուկայի զարգացման խնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցել են իրական հատվածի զարգացման ներուժ ունեցող ավելի քան 30 ձեռնարկությունների ներկայացուցիչներ։

Իր ներածական խոսքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է քննարկման մասնակիցներին, որ վերջին երկու ամսվա ընթացքում ոլորտին առնչվող շահագրգիռ պետական մարմինների և ֆինանսական կառույցների ղեկավարների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում կազմվել է կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների  ճանապարհային քարտեզ:  «Այսօր հրավիրել ենք ձեզ, որպես կապիտալի շուկայի պոտենցիալ մասնակիցների և կարևոր դերակատարների, ներկայացնելու մեր աշխատանքը և խոսելու առաջիկա անելիքների մասին։ Քննարկենք, թե ինչ հնարավորություններ կարող եք դուք ունենալ՝ դառնալով շուկայի մասնակից, ինչպես նաև լսելու ձեր կարծիքը և առաջարկությունները. ի՞նչ խնդիրներ և խոչընդոտներ եք տեսնում, ի՞նչ առաջարկություններ ունեք, ի՞նչն է խանգարում ձեզ կապիտալի ներգրավման գործընթացում և ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ընկերությունների համար կապիտալի շուկան դառնա ավելի հասանելի», – ասել է էկոնոմիկայի նախարարը։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է «Կապիտալի շուկա․աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ քննարկվող հետևյալ հարցերի վերաբերյալ՝ կորպորատիվ կառավարում, թողարկման և ցուցակման կարգավորումներ, թափանցիկություն, ֆինանսական միջոցների առաջարկ և այլն։

Հնչեցված առաջարկություններում նշվել է օրենսդրական փաստաթղթերի վերանայման և համաձայնեցման, մասնավոր ներդրումային ֆոնդերի կարևորության, Ֆինանսական գործիքների ընկալումների մոտարկման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզը կլրամշակվի ներկայացված առաջարկություններով, հավելել, որ հանդիպումները շարունակական կլինեն։ «Յուրաքանչյուր կազմակերպության հետ պատրաստ ենք նաև առանձին քննարկել իրենց կողմից ներկայացվող խնդիրները և լինել առավելագույնս օգտակար: Առաջիկայում լրամշակված փաստաթուղթը կներկայացվի հաստատման: Իրագործման փուլում կրկին ձեզ հետ համագործակցությունը մեզ խիստ անհրաժեշտ կլինի, քանի որ դուք եք անմիջական շահառուները, և լավագույն ճանապարհները գտնելու համար ձեր օժանդակությունը չափազանց կարևոր է մեզ համար», – ասել է Նաիրա Մարգարյանը։