Մյունխենյան հանդիպումը վերահաստատեց՝ ոչ մի կետ չկա, որպեսզի հարցը մտնի լուծման հուն. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, Մյունխենում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, այս անգամ նոր՝ հրապարակային դեբատի ձևաչափով: Ինչպե՞ս եք գնահատում քննարկումը:

– Դրական եմ գնահատում՝ նախ այն առումով, որ բանավեճային նման ձևաչափով հանդիպում ես չեմ հիշում: Սա ինքնին լավ է: Բանակցելը լավ է, մանավանդ՝ այդ ձևաչափով և իրադրության մեջ: Դա նշանակում է, որ խնդիրը, կարծես թե, գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Երկրորդ՝ շատ եմ կարևորում նաև Անգելա Մերկելի հետ հանդիպումը, որովհետև այնտեղ հետաքրքիր երկկողմ բանակցություններ տեղի ունեցան: Սա նշանակում է, որ եվրոպական ուղղությամբ Հայաստանի դիվանագիտությունը վճռական քայլեր է անում, որոնցից մեկն էլ մյունխենյան հանդիպումն է: Սա կարևոր էր նաև այն առումով, որ դեմ առ դեմ կանգնեցին և ասացին այն, ինչ ուզում էին: Եվ կրկին անգամ մենք գալիս ենք այն եզրակացության, որ կողմերը հակադարձ դիրքերի վրա են կանգնած, և ոչ մի կետ չկա, որ հարցը մտնի լուծման հուն:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի վարչապետը կարողացա՞վ տեղ հասցնել անհրաժեշտ բոլոր մեսիջները: Միջազգային հանրության ընկալելիության տեսանկյունից բավարա՞ր են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկները:

– Այն, ինչ ասեց Ալիևը, հակադարձեց Փաշինյանը: Ես նկատի ունեմ այն, որ Ալիևն անընդհատ խոսում էր տարածքային ամբողջականության խնդիրներից: Փաստորեն՝ նա գալիս է նորից նույն դիրքերից. դրանք Մադրիդյան սկզբունքների կրկնությունն է, բայց տարբեր ձևով, այն է՝ հեռացեք, տվեք հողերը: Այնտեղ էլ բավական անհաջող պատմական ակնարկ եղավ, թե Հայաստանն ինչ է իրենից ներկայացնում, անգամ, որ Երևանը եղել է ադրբեջանական գավառ և նման բաներ: Ես կարծում եմ, որ այստեղ Փաշինյանի դիրքորոշումը այդ խնդրի դեմ լավ էր հաշվարկված: Նա դրա դիմաց խոսեց անվտանգության խնդիրներից: Իսկ անվտանգության խնդիրն այսօր ավելի մոտ է պետությունների ղեկավարների հոգեբանությանը, հայացքներին և քաղաքական տրամաբանությանը, քան տարածքային ամբողջականությունը:

– Քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ «Մյունխենյան սկզբունքներն» է ի մի բերել: Դրանցից մեկը հետևյալն է. «Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ տարածքների վերադարձի հարցի քննարկմանը հայկական կողմը չի՞ վերադառնալու:

– Պետք է հասկանալ, որ այդ հողերը չեն ուզում վերադարձնել, այսօր հնարավոր չէ դրանք զենք ուժով վերադարձնել, բայց մենք չենք կարող մեր հայրենակիցներին այդ տարածքների: Միանշանակ, դա անվտանգության խնդիր է, իսկ անվտանգության խնդիրը դոմինանտ է: Եվ դա լավ ընկալվեց Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ:

– Բայց այս պահին կամ տեսանելի ապագայում ադրբեջանական կողմն էլ չի հրաժարվելու «տարածքներս վերադարձրեք» դիրքորոշումից: Այդ դեպքում բանակցություններն ինչի՞ շուրջ են ընթանալու:

– Ես միշտ ասում եմ, որ բանակցություն չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ գոնե այս մակարդակով բանակցելն ավելի լավ է, քան թե կրակելը: Տեսնենք՝ մինչև ինչ կետի կարելի է հասնել, որովհետև մենք գտնվում ենք տարբեր դիրքերի վրա: Ադրբեջանն ասում է՝ երբևէ չի կարող Արցախը լինել իր կազմից դուրս, մենք էլ ասում ենք՝ դա հնարավոր չէ, որովհետև դա անվտանգության հարց է: Եվ նա լավ ասաց այնտեղ, որ Շահումյանում մի հայ չկա հիմա: Նույնը Նախիջևանում: Իսկ մնացած բաները հռետորաբանություն են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան