Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:

«Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը մշակվել է պետական շահագրգիռ մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել առողջապահության, արտակարգ իրավիճակների, արդարադատության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Քննարկման արդյունքներով որոշվել է լրամշակել համաձայնագրի ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, այնուհետև քննարկել այն շահագրգիռ այլ կողմերի հետ: Հանձնաժողովի անդամները կարևորել են նաև այս ոլորտների ճանապարհային քարտեզի կիրարկումը, քանի որ դրանք ևս անդրադառնում են նշված ոլորտներում բարեփոխումների օրակարգային հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: