Բաքվում բերման են ենթարկել ընտրությունների արդյունքները չեղարկել պահանջող ցուցարարներին
Քաղաքականություն
16.02.2020 | 17:50Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների, որոնք պահանջում էին չեղարկել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները. հաղորդում է ադրբեջանական Թուրանը:
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել էր նաև ակցիայի նախաձեռնողներին, այդ թվում` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին և REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովին: Օրվա ընթացքում բերման են ենթարկվել պատգամավորության մի շարք նախկին թեկնածուներ, այդ թվում` հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը: