Հանդիպել են Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ:

«Գործընկերները քննարկեցին հայ-չեխական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով բազմաոլորտ համագործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Որպես թիրախային ուղղություններ ԱԳ նախարարներն առանձնացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման և նորարարության ոլորտները՝ կարևորելով ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակման և համագործակցության ծրագրերի և միջոցառումների նախաձեռնումը: Նախարար Մնացականյանը Տոմաշ Պետրժիչեկին ներկայացրեց վերոնշյալ բնագավառներում Հայաստանի արձանագրած հաջողություններն՝ ի դեմս  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի:

Փոխադարձաբար կարևորվեց առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժի լիարժեք օգտագործումը:  Այս առումով կողմերն առանձնացրեցին Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես գործնական քայլ զբոսաշրջության, մարդկանց միջև շփումների և գործարար կապերի ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան ՀՀ-ԵՄ գործընկերությանը, վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկմանը: ԱԳ նախարարներն արժևորեցին Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բազմաշերտ  շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ:

ԱԳ նախարար Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ կառառավարությունն ունի մեծ հանձնառություն ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում ապահովել բարեփոխումների շարունակականությունն՝ ի նպաստ շոշափելի արդյունքների արձանագրման»,- ասված է հաղորդագրությունում: