Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը գրանցման փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Փետրվարի 12-ին ՀՅԴ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը գրանցման փաստաթղթեր է ներկայացրել Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ  Մարտունու շրջանի Աշան գյուղում:

1975-1985թթ. սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում:

1985—1992թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում՝ պատմություն եւ իրավագիտություն մասնագիտությամբ:

1987-1989թթ.  ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է:

1989-1991թթ. եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ:

1991-1995թթ.՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1995թթ.՝ ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:

1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն:

2000-2005թթ. ՝ Աշանի համայնքի ղեկավար:

1989 թ—ից  ՀՅԴ կուսակցության անդամ է:

2007 թ—ից առ այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է:

2015թ. մայիսի 3—ին խորհրդարանական ընտրություններում թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2015թ. մայիս — 2017թ. մարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար:

ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով: