2020թ. ակնկալում ենք վերջնականապես լուծել Լոռու մարզի անօթևանների բնակարանային խնդիրը. մարզպետ

Լուրեր

31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
31.08.2026 | 13:15
Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:10
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում
31.08.2026 | 13:04
Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումն ու TRIPP նախագիծը
31.08.2026 | 12:56
Բիշքեկում քիչ անց Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:55
ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
31.08.2026 | 12:51
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
31.08.2026 | 12:46
«2001-ին ձեռք է բերել, բայց վաճառել է 2021-ին». փաստաբանը մանրամասներ հայտնեց Քոչարյանների գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:38
Ալիևը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ միջոցառումներին
31.08.2026 | 12:30
Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, շուրջ 4800-ն անհետ կորած է համարվում
31.08.2026 | 12:21
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
Բոլորը

2019 թվականը, ընդհանուր առմամբ, բազմաթիվ ոլորտներում բավական դրական է եղել Լոռու մարզի համար: Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում այս մասին ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Մասնավորապես, ըստ մարզպետի, 2019թ. մարզում իրականացվել է 55 սուբվենցիոն ծրագիր՝ 1.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 925 մլն-ը համայնքային ներդրում է եղել, 840 մլն-ը՝ պետական միջոցներ:

«2018 թվականին այդ ցուցանիշը եղել է 506 մլն դրամ, այսինքն՝ նախորդ տարի այդ ծրագրերի ծավալը գրեթե 4 անգամ ավելին է եղել: Արդեն կարող ենք 2019 թվականը համեմատել նաև 2020-ի հետ. նորից ունենք շուրջ 3.5 անգամ ավելի ծավալով ծրագրեր՝ շուրջ 5 մլրդ դրամի 102 ծրագիր: Այսինքն՝ համայնքները դրական են արձագանքել սուբվենցիոն ծրագրերին և տարեցտարի դրանց ծավալներն ու որակը դրական դինամիկա ունեն»,- նշեց Անդրեյ Ղուկասյանը:

Նա հավելեց, որ խոշորացված համայնքների էֆեկտը հենց այս ծրագրերում է երևում, քանի որ դրանց հիմնական մասնակիցները խոշորացված համայնքներն են: Իսկ ծրագրերն իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքների ոլորտում:

Լոռու մարզում դեռևս երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուներ կան: Մարզպետն ասաց՝ 2019 թվականին մեծ աշխատանք է արվել այս ուղղությամբ, և հնարավորություն կա 2020 թվականին խնդիրը վերջնականապես լուծելու:

«2019թ. ապրիլից սկսած տարբեր չափի ֆինանսական միջոցներ են տրամադրվել Կառավարության կողմից: Ապրիլին 458 մլն դրամ է տրամադրվել, որի միջոցով մենք 44 կիսակառույց բնակարաններ ավարտին ենք հասցրել, որտեղ նաև 147 մլն դրամի տնտեսում ենք ունեցել: Այդ տնտեսած գումարով լրացուցիչ 7 ընտանիքի ենք ընդգրկել այդ ծրագրում»,- մանրամասնեց Անդրեյ Ղուկասյանը:

452 մլն դրամ էլ հատկացվել է օգոստոսին, արդյունքում մի խումբ շահառուների բնակարանային խնդիր նույնպես լուծվել է, իսկ նոյեմբերին տրամադրվել է 674 մլն դրամ՝ ԲԳՎ-ների միջոցով 121 ընտանիքի բնակարանային հարցերը լուծելու համար: «2020 թվականին ակնկալվում է 1 մլրդ 700 մլն դրամի հատկացում, որի միջոցով մենք հնարավորություն կունենանք բոլոր շահառուների խնդիրը լուծել»,- ասաց նա:

Անդրադառնալով ապօրինի սեփականաշնորհումների խնդրին՝ Լոռու մարզպետն ասաց, որ դեպքերը բազմաթիվ են, և դրանք իր անձնական ուշադրության կենտրոնում են:

«Երբ տեսնում ենք, որ իրավախախտումներ կարող են լինել, կատարում ենք հարցումներ տարբեր գերատեսչություններ: Խնդրի առկայության մասով վստահ լինելու դեպքում՝ գործերը փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Արդեն այնտեղ են գնահատվում հասցված վնասը և այլ հարցեր: Այս պահին կոնկրետ թվեր չեմ կարող ասել, սակայն ապօրինի սեփականաշնորհումները բավական մեծ ծավալի են եղել: Խոսքը վերաբերում է մանկապարտեզների շենքերին, շինություններին, այգիներին, համայնքային կարևորության տարածքներին»,- ասաց մարզպետը:

Նա, միաժամանակ, նշեց, որ այս պրոցեսը շարունակվելու է, նոր բացահայտումներ են լինելու: Որպես օրինակ, Ղուկասյանը նշեց, մասնավորապես, Վանաձորում 3-4 հարկանի շինությունը 2 մլն դրամով օտարելու դեպքը, մինչդեռ շինության կադաստրային արժեքը 71 մլն դրամ է եղել:

«Այստեղ շատ կարևոր է, որ համայնքապետերի դերակատարությունն ակտիվ լինի, սակայն կան դեպքեր, երբ հին համայնքապետերն են դեռ պաշտոնավարում, և իրենք շահագրգռվածություն չեն ցուցաբերում այդ բացահայտումների հարցում, ինչը խնդիր է»,- ասաց Լոռու մարզպետը: