Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են. ՍԱՊԾ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Սննդի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի, անկում:

«Այդ մասին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղյակ չի պահվել: Սակայն, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Աքորի գյուղի հիշատակված տնտեսություններ: Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում, զոոհիգիենիկ շատ վատ պայմաններում: Այցելության առաջին օրը հայտնաբերվել է 22 անկած խոզ:

Վերահսկողական գործառույթների շրջանակում վերցրել են անհրաժեշտ նմուշներ՝ լաբորատոր փորձաքննությամբ անկման պատճառները ճշտելու համար:

Համայնքը և նշված տնտեսությունները ՍԱՏՄ ամենօրյա հսկողության ներքո են: Հունվարի 27-ից փետրվար 5-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ անկել է 62 խոզ:

Ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները:

Վարակված կենդանիները թաղվել են, տնտեսությունները մեկուսացվել, ինչպես թաղման, այնպես էլ պահման տարածքներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ:

Փորձանմուշներ են վերցվել նաև խոզերի կերերից, որոնց հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- ասված է հաղորդագրությունում: