ԱԺ-ում հանդիպել են Տիգրան Մուկուչյանն ու Արարատ Միրզոյանը
Քաղաքականություն
07.02.2020 | 13:14Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք քննարկե՞լ են Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, Մուկուչյանը պատասխանեց, որ ընդհանուր հարցեր են քննարկել:
«Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,- ասաց Մուկուչյանը:
Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին ի պատասխան հորդորեց սպասել, մինչև այն պաշտոնապես կնշանակվի:
«Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշեց ԿԸՀ նախագահը: