ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում է

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Առողջապահության նախարարությունը շարունակվում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ` ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական:

Կրկին հիշեցնում և հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, խուճապի չմատնվել՝ հատկապես տուրք չտալ սոցիալական ցանցերով օգտատերերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը:

Չհիվանդանալու համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.

    • միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
    • խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
    • օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
    • լվանալ ձեռքերը տուն մտնելիս և սնունդ ընդունելուց առաջ,
    • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,
    • եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափել կամ բացառել կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործել միայն լավ եփած սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ և չմասնակցել մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
    • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: