Իսրայելը Սիրիան հրթիռակոծել է այն պահին, երբ 172 ուղևորով ինքնաթիռը վայրէջք կատարելիս է եղել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է այն պահին, երբ Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը վայրէջք կատարելիս է եղել: Նշվում է, որ ինքնաթիռի մեջ 172 ուղևոր է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գիշերը՝ ժամը 2-ից սկսած, իսրայելական օդուժի չորս F-16 կործանիչ հրթիռակոծել է Սիրիայի օդային տարածքը՝ Դամասկոսի շրջանում։ Օդանավի անձնակազմին հաջողվել է փոխել ինքնաթիռի ուղղությունը և վայրէջք կատարել ռուսական ավիաբազայի տարածքում գտնվող «Հմեյնիմ» օդակայանում: Կոնաշենկովն ափսոսանք է հայտնել, որ իսրայելցիների կողմից նմանատիպ գործողությունները հաշվի չեն առնում հարյուրավոր անմեղ քաղաքացիների կյանքը։

Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային հարվածը հետ մղելու գործողություններ են տարվել, որի ընթացքում ակտիվորեն օգտագործվել են ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր:

Նշենք, որ Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Նրանք գտնվում են պատերազմական դրության մեջ։ Մասնավորապես՝ նրանք երկարատև տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի շուրջ:

Նելլի Մելքոնյան