ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քննարկում-խորհրդակցություն

Լուրեր

10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ կապված մի շարք առաջարկներ,  նախորոշվել են դրա կազմում ընդգրկվել ցանկացող զինակոչիկների ընտրության չափորոշիչներն ու քննական պահանջները։

Պաշտպանության նախարարի տեղակալը հորդորել է խորհրդակցության մասնակիցներին սեղմ ժամկետներում քննարկել և կազմել «1991 ստորաբաժանման» կազմում ընդգրկվող ժամկետային զինծառայողների շարունակական կրթությունն ապահովելուն միտված, բազմակողմանի մասնագիտական հմտություններ ու գործնական գիտելիքներ ընձեռելու ունակ ուսումնական ծրագրի նախագիծը։

«1991 ստորաբաժանման» ծրագրի կարևորագույն նպատակներից է զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը: Բացի այդ, ստորաբաժանման կազմում ընդգրվող զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում»,- ասված է հաղորդագրությունում: