Ռուս-թուրքական լարվածության ֆոնին Էրդողանի ու Պուտինի միջև հեռախոսազրույց է եղել

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը
Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի թեմայով նախօրեին հեռախոսազրույց է եղել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայի կառավարական ուժերի կողմից թուրք զինվորների դեմ իրականացված հարձակման կապակցությամբ։ Նա նշել է, որ դրանով վնաս է հասցվել Սիրիայում խաղաղություն հաստատելուն միտված ռուս-թուրքական համատեղ ջանքերին. գրում է ermenihaber-ը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան շարունակելու է պատասխանել նմանատիպ հարձակումներին՝ լիարժեքորեն օգտագործելով իր ինքնապաշտպանության իրավունքը։
Հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել նաև Կրեմլը։ Ըստ ռուսական կողմի՝ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել, որ Իդլիբում աճել է ահաբեկիչների ակտիվությունը։ Նա կարևորել է երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, որպեսզի բարձրացվի Սիրիայում համատեղ համակարգման աշխատանքների արդյունավետությունը:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Լիբիայում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։