Ավտոմեքենաների շուկայի բոնուսը վերացել է, պետք է մտածեք այլընտրանքային եկամուտների աղբյուրների մասին․ տնտեսագետ 

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Առևտրի և ծառայությունների ոլորտի դեպքում աճը հիմնականում պայմանավորված է ստվերի բացահայտմամբ, այնպես չէ, որ մարդկանց կենսամակարդակը զգալիորեն ավելացել է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով 2019 թվականի տնտեսական ակտիվությանը:

Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է, որ գյուղատնտեսության ոլորտը, նախորդ տարվա ցուցանիշների համաձայն, գրանցել է 4․2 տոկոս անկում։

«Այն հիմնականում բացատրվում է գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության ձախողմամբ, մասնավորապես, 2019 թվականի ընթացքում թերակատարվել են կամ ձախողվել են գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը»,- նշեց նա։

Ըստ Պարսյանի՝ հիմնական խնդիրներից մեկը, որը եղել է 2019 թվականի ընթացքում, պետական կառավարման անարդյունավետությունն է, ինչը պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոններով։

«Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ մենք կանխատեսելի տնտեսական ներդրումային քաղաքականություն չունենք։ Բազմաթիվ քաղաքական պրոցեսներ խոչընդոտում էին տնտեսական գործընթացներին։ Պատահական չէ, որ «Քեմբրիջի անալիթիքս»-ը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին հրապարակեց վերլուծություն, որի համաձայն՝ Հայաստանը դասվեց քաղաքական բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում»,- ասաց տնտեսագետը։

Բանախոսը նշեց, որ չունենք պետական ինստիտուտներ, որոնք պատրաստ կլինեն սպասարկել միջին ու խոշոր ներդրումային ծրագրերը։ Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականի համար հիմնական մարտահրավերներից մեկը լինելու է վառելիքների գները, մասնավորապես, բենզինի, դիզելային վառելիքի և նաև բնական գազի գները։

Տնտեսագետը նշեց, որ ներդրողի համար շատ կարևոր է ունենալ նվազագույնը մեկ տարվա համար կանխատեսելի վառելիքի գին։

Անդրադառնալով հարցին, թե ավտոմեքենաների ներմուծման հետ կապված իրավիճակը տնտեսության վրա ինչպե՞ս կանդրադառնա, պատասխանեց․ «Նախորդ տարի ունեցանք ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ ներկրման ծավալներ, մոտավորապես, 180․000 ավտոմեքենա, ինչը, կարծում եմ, մեր տնտեսության համար կարճաժամկետ փուլում դրական էֆեկտ ապահովեց։ Ապահովեց պետական բյուջե մուտքեր, ապահովեց նաև մեր տնտեսության մեջ ծառայության ոլորտի որոշակի աճ՝ ավտոմեքենաների վերանորոգում, սպասարկում և այլն։ Սա պետք է գնահատել որպես կարևոր քայլ, ձեռքբերում, սակայն այս երևույթը, ըստ էության, սահմանափակվում է 2020 թվականի հունվարի 1-ով, երբ որ նոր մաքսատուրքեր ուժի մեջ մտան։ Այս հարկային մուտքերի փոխարինման այլ աղբյուրներ այս պահին չկան, չի նախանշվում, այսինքն՝ ՊԵԿ-ը չի նշում, թե ինչի հաշվին է լրացուցիչ գումարներ կարողանալու հավաքագրել, սա խնդիր է։ Ավտոմեքենաների շուկայի այս բոնուսը վերացել է, մենք պետք է մտածեք այլընտրանքային եկամուտների աղբյուրների մասին»։

Անդրադառնալով սպասվելիք երկնիշ տնտեսական աճին՝ նկատեց, որ այդ աճին հասնելու համար պետք են որոշակի հիմքեր, ամենակարևորը պետք են ներդրումներ։

«Մենք չունենք այդպիսի խոշորածավալ ներդրումների նախագծեր կամ ակնկալիքներ, հետևաբար այս պահին չենք կարող նման ցուցանիշի հասնել, գոնե, 2020 թվականի համար։ Բացի այդ, միջազգային կազմակերպությունների՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ Հայաստանը կունենա 5-6 տոկոսի չափով տնտեսական աճ 2020 թվականի համար»,- նշեց տնտեսագետը։