Զարեհ Սինանյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա  Դարսալիայի հետ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա  Դարսալիայի հետ:

« Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Երկուստեք կարևորվեցին հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, զարգացման հեռանկարները: Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքի հետ աշխատանքում իր գրասենյակը կարևորում է ինքնության պահպանումն ու երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներին հայ բնակչության լիարժեք ինտեգրումը, հանրային ակտիվության մակարդակի բարձրացումը: Հանդիպման ավարտին քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

Հաջորդ հանդիպումը Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու հետ էր: Պետնախարարը հանձնակտարին ներկայացրեց քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ Վրաստանի կառավարության ռազմավարությունն ու առաջնահերթությունները, իրականացվող նախագծերն ու հանձնառությունները: Քեթևան Ցիխելաշվիլին նկատեց, որ ազգային փոքրամասնություններին հանրային-հասարակական տարաբնույթ ոլորտներում ներգրավման առումով առկա է զգալի առաջընթաց: Նա նշեց, որ հայ-վրացական սերտ հարաբերությունները ոչ միայն աշխարհագրությամբ են պայմանավորված, այլև պատմական, մշակութային բազմաթիվ առանձնահատկություններով, ընդգծեց, որ հայերն ու վրացիները մեկ հողի վրա ապրում են խաղաղ համակեցությամբ: Ըստ պետնախարարի՝ Վրաստանի կառավարության համար կարևոր է ինչպես այլ ազգությունների լիարժեք ինտեգրումը, այնպես էլ ազգային ինքնության պահպանման խրախուսումը:  Այս համատեքստում հատկապես կարևորվեց էթնիկ լեզվի ուսուցման շարունակականության ապահովումը, ինչպես նաև պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը: Պետնախարարը շեշտեց, որ հայերի շրջանում ազգային լեզվի պահպանմանը մեծապես նպաստում է նաև Վրաստանում գործող հայալեզու մեդիան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Վրաստանի հայ համայնքը յուրահատուկ է և մյուս համայնքներից առանձնանում է իր պատմական հետագծով: Հանձնակատարն ընդգծեց, որ մեզ համար կարևոր է հայերի լիակատար ներգրավվածությունը բնակության երկրների հասարակություններին և հանրային կյանքի տարբեր բնագավառներին՝ միևնույն ժամանակ պահպանելով հայ ինքնությունն ու մշակույթը: Զարեհ Սինանյանը պետնախարարին ներկայացրեց նաև գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը Հայաստան-սփյուռք գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պատրաստակամություն հնչեց շարունակել համագործակցությունը նաև հետագայում:

Այնուհետև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելեց Թբիլիսիի 104 հանրային հայկական դպրոց: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը հանձնակտարին ներկայացրեց դպրոցի գործունեությունն ու առօրյան: Աշակերտները հյուրերին ողջունեցին գեղեցիկ ներկայացմամբ և ազգային երգ ու պարով: Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ ուսուցչական կազմի հետ, քննարկվեցին առկա կրթական խնդիները, կարևորվեցին ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների մասնակցությամբ Հայաստան պարբերաբար այցելությունների հնարավորությունները:

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը եղավ «Վրաստան» թերթի խմբագրությունում: Թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը հանձնակատարին ներկայացրեց թերթի գործունեությունը, որն այս տարի կնշի իր հիմնադրման 100-ամյակը: Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց թերթի առաքելությունն ու գործունեությունը:

Հանձնակատարի հաջորդ այցը 103 վրացական դպրոց էր, որում առկա է հայկական բաժին: Դպրոցի տնօրեն Արչիլ Չխեիձեի և փոխտնօրեն, հայկական բաժնի ղեկավար Հասմիկ Պապիկյանի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանը շրջայց կատարեց դպրոցում: Այցի ընթացքում քննարկվեցին կրթական ոլորտին, հայերենի դասաժամերի հնարավոր ավելացմանը, ուսուցիչների ներգրավմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: