Վենետիկի հանձնաժողովի նախագահը մտահոգ է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ կապված բաց կոնֆլիկտով: Այդ առումով կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները: Այս մասին հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։

«Ուզում եմ հիշեցնել 2019 թվականին Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված հանձնարարականները, համաձայն որոնց՝ Սահմանադրական դատարանում վաղ կենսաթոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է իսկապես լինի կամավոր, բացառի որևէ անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պետք է այնպես մշակվի, որ չազդի ընթացիկ գործերի արդյունքների վրա։ Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակի հանգուցալուծմանը: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտներն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք և փոխադարձ հարգանք դրսևորեն: Կողմերին ևս մեկ անգամ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը՝ երաշխավորելու համար Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունը»,- հայտարարել է Բուքիքիոն։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները հայտարարություն էին տարածել, որտեղ անհանգստություն էին հայտնում Հայաստանի երկու պետական ​​ինստիտուտների ՝ Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր մակարդակից:

Հիշեցնենք նաև, որ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է: Արա Խզմալյանն ու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը փոխարինող անդամներն են:

Նելլի Մելքոնյան