Սարսափահար եղա՝ սգավորների մեջ կարմիրբերետավորների տեսնելով, թվաց՝ Վովայի ժամանակներն են․ իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

– Տիկի՛ն Ալեքսանյան, հունվարի 30-ին Արցախում զինծառայող Վահրամ Ավագյանի մահը բարձրացրել է հարազատների, Արմավիրի Հայթաղ գյուղի բնակիչների զայրույթը: Քննչական կոմիտեն քրեական գործը հարուցել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, գիտենք, որ կա երեք ձերբակալված։ Քննչական կոմիտեն մահվան օրը հայտնել էր, թե Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինի կենսաբանական մահը։ Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է ստացվում, որ նախ՝ մահը որակվում է ինքնասպանության հասցնել, հետո ձերբակալվում են ինչ-որ անձինք։

– Նախ՝ ևս մեկ անգամ ցավակցենք Վահրամ Ավագյանի ընտանիքին, ես մասնակցել եմ հոգեհանգստի արարարողությանը, և իմացա, որ նոր էր արձակուրդից վերադարձել զորամաս: Եվ ուզում եմ ասել, որ բոլոր մահվան դեպքերին նախորդում է արձակուրդը։ Արձակուրդից գալիս են, մի քանի օր հետո զինվորները տարբեր դեպքերով մահանում են: Հարազատներին հունից հանել էր, որ նախ՝ շատ լավ տրամադրություն է ունեցել, տանը լավ անցկացրել է, և հանկարծ՝ ինքնասպանություն։ Բացի այդ՝ զուգահեռ լրատվամիջոցներ կան, և ես հենց հիմա պետք է հնչեցնեմ այդ լրատվամիջոցի անունը՝ «Ժողովուրդ» թերթը, գրել է ինքնասպանության մասին ավելի շուտ, քան Քննչական կոմիտեն տարածել է։ Եվ այդպիսի դեպքեր մի անգամ էլ է եղել, որ «Ժողովուրդ» թերթը մինչև Քննչական կոմիտեի պաշտոնական հայտարարությունը գրել էր ինքնասպանության մասին: Եվ մարդիկ իմացել էին դրա մասին: Նրանց ընտանիքը սարսափելի ընդվզման, բողոքի մեջ էր, և չէր կարողանում ոչ մի կերպ հանգստանալ, և ասում էին, որ պետք է տանեն զինվորին: Նրանց փորձեցի հետ պահել այդ մտքից, բայց տեսաք, որ երեկ նրանք ուզում էին դին տանել Պաշտպանության նախարարություն: Ասեմ նաև, որ նրանց հենց փողոցի վրա ևս մեկ դեպք կար, որի մեկ տարին դեռ չէր լրացել։ Եվ, փաստորեն, երբ գյուղերում բոլորն իրար ճանաչում են, և դեպքերը շատանում են, բոլորն ինքնասպանություն են, և մեղավորները չեն պատժվում, արդեն մարդիկ չեն հանդուրժում։ Հասկանում եք՝ այդ համայնքներում դու տեսնում ես արժանապատվությամբ մարդկանց, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հարմարվել այդ անարդարադության հետ: Գիտեն, որ այդ պատիժը չի լինելու, եղբայրները շատ-շատ ուղղակի տրամադրված էին, որ թող բերեն, ասեն՝ ով է եղել։ Դուք տեսաք, որ պաշտպանության նախարարի հետ խոսելիս էլ նրանք ասում էին՝ մինչև չասեք, մենք չենք գնա այստեղից։ Շատ ծանր էր: Հոգեհանգստի արարողությանը ներկա էր զորամասի հրամանատարը, ես շատ անգամ եմ եղել զինծառայողի թաղմանը, բայց հազվադեպ են զորամասի հրամանատարները գալիս: Եվ այդ մարդիկ ուզում էին՝ հարազատները, բարեկամները, որ մամուլի առջև զորամասի հրամանատարը պատմի՝ ինչպես է եղել։ Եվ նա ասում էր, որ այդ հրաձգարանում վարժանքի ժամանակ է եղել, ինքն այդտեղ չի եղել, զինվորը մի քիչ հեռացել և ինքնասպանություն է գործել։ Ես ասում եմ՝ ինչպե՞ս կարող է զինվորը զորքի առաջ ինքնասպան լինել: Սա անպատվություն է բանակի համար, ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել:

– Նախարարն էլ, կարծեք, ինքնասպանության վարկածին չէր հավատում։ Ասում էր՝ ես ունեմ տեղեկություններ և ընդունում էր, որ սպաների սխալի հետևանք է։

– Բայց պետք էր ավելի շուտ հայտարարել, պետք չէր այդ մարդկանց թողնել այդ վիճակի մեջ, անպատասխան: Միշտ մենք գնում ենք, շատ դեպքերում մենք գնում և տեսնում ենք, թե ծնողներն ինչքան, շատ կներեք, անտեր վիճակում են: Պետությունը նրանց թողնում է, բայց պարտավոր է պատասխան տալ այդ ընտանիքին։ Նրանց թողնում է այդ վիճակում և այլևս չի հիշում, այն դեպքում, երբ պատասխանատվություն և պարտականություններ ունի այդ ընտանիքի նկատմամբ, երեխայի կյանքը պահպանելու համար։

– Տիկի՛ն Ալեքսանյան, երեկ տեսանք՝ պաշտպանության նախարարն ընդառաջ եկավ ծնողներին, ինչից հետո գյուղացիները որոշեցին վերադառնալ և հուղարկավորել զինվորին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է անում պետությունը, որպեսզի նման դեպքեր չունենանք։

– Ոչ մի բան։ Պետությունն առայժմ սնունդն է փոխում, բայց Դուք չեք պատկերացնի… լավ, ասենք, զորամասի հրամանատարն ինչպե՞ս կարող է… Նա պետք է հրամանատարական կազմը փոխի, մի զինվորի համար պետք է պատասխանատուներ լինեն և պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի վերանան այդ դեպքերը։ Այսինքն՝ ինչպե՞ս նա կարող է կանգնել զորքի առաջ, ինքնասպան լինել, դա անհավանական է, դա պատկերացնել հնարավոր չէ։ Եվ այդքանից հետո չբացահայտել, մինչև վերջ հանգամանքները չբացել, որպեսզի հանրությունն իմանա։ Եվ գիտեք՝ ամենասարսափելին ինձ համար այն է, որ մարդիկ կարող են ինչ աստիճանի չվստահել իրավապահներին, որ դին վերցնեն ու տեղաշարժեն։ Այդպիսի ավանդույթ հայը չի ունեցել, ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ: Այդ անհանդուրժողականությունը կարող է տարածվել, և պետք է դուրս գան, հայտարարեն, թե ինչ են անելու, ինչպես են անելու, մինչև վերջ բացահայտելու, մեղավորներին պատժելու, և ինչ են անելու, որ այլևս այդ դեպքերը չկրկնվեն։ Հանրությունը հենց այս պահին, որ ամբողջ գյուղը ոտքի էր դուրս եկել, կարիք ունի լսելու պաշտոնյաների բացատրությունները։ Թող վարչապետը բացատրի։

– Եթե այդպիսի ընդվզում չլիներ գյուղացիների, հարազատների կողմից, Ձեր գնահատմամբ՝ ձերբակալվածներ կունենայի՞նք։

– Ո՛չ։

– Ինչո՞ւ։

– Որովհետև ուրիշ դեպքերով կարող եմ օրինակներ բերել, որ չենք ունենում ձերբակալվածներ։ Նախ՝ ինքնասպանությունը դրվում է ընտանիքին կոտրելու համար: Ես այսօրվա ասուլիսին էլ ասացի՝ քրեական էլեմենտ եմ տեսնում դրա մեջ, երբ ընտանիքին ասում են, որ քո տղան ինքնասպան է եղել: Որովհետև մեր ծնողներից շատերը, երբ, ասենք, մենք մեր հրապարակումներով ժխտել ենք ինքնասպանությունը, ինձ ասել են՝ մեր պատիվը դուք վերականգնում եք: Հասկանում եք՝ գյուղացիները, ամեն դեպքում, կասկածով են նայում, երբ ծնողին շեղում են բուն թեմայից՝ բացահայտելու այդ հանցագործությունը։ Այսինքն՝ այդ սպանությունը դնում են ընտանիքի վրա, որ իրենք մաքուր մնան: Խայտառակ վիճակ է, Քննչական կոմիտեն պետք է փակել, դուռը կողպել և հեռավոր մի տեղում բացել բոլորովին այլ Քննչական կոմիտե: Ոչինչ չի փոխվել:

– Երեկվա ոստիկանական գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Սարսափելի։ Երբ ես այդ կադրերը տեսա, սարսափահար եղա՝ կարմիրբերետավորներ տեսնելով այդ սգավոր ժողովրդի մեջ։ Ես եղել էի այնտեղ նախորդ օրը և տեսա՝ ինչ մարդիկ են, արժանապատվությամբ, իրենց սուգն իրենց հետ և ընդամենն ուզում են իմանալ՝ ո՞վ է սպանել իրենց տղային: Որ չտեսա՝ ոստիկանությունը եկել է՝ զսպելու: Դա, ինչ ասեմ, անհամաչափ վերաբերմունք է: Փոխարենը գան, մարդկանց հետ կիսեն իրենց վիշտը, մարդկային վերաբերմունք ցույց տան, բիրտ ուժի ցուցադրություն է սա։ Եվ ես հիմա կոնկրետ կոչ եմ անում ոստիկանությանը, որովհետև Ոստիկանության հանրային խորհրդի անդամ եմ նաև, որ այս պահվածքով մենք առաջ չենք գնա: Կամ էլ նրանց տեղյակ չեն պահել, որ հեղափոխություն է տեղի ունեցել այս երկրում։ Սա անհամատեղելի է հեղափոխության հետ, և դա ինձ համար մի սարսափելի պատմություն էր: Ինձ թվաց՝ էն Վովայի ժամանակներն են, որ հրոսակներին նետում էին՝ մարդկանց զսպելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան