Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում ագրեսիա է համարում

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Սիրիայի տեղեկատվության նախարար Մուհամմեդ  Ռամիզ Թերջումանը Իդլիբ նահանգում թուրք զինվորների ներկայությունը որակել է որպես բացահայտ ագրեսիա՝ ուղղված Սիրիայի դեմ։

Ըստ թուրքական «Mynet»  լրատվամիջոցի՝ «Sputnik»-ի  թուրքական ծառայության հետ զրույցում Թերջումանը հայտնել է նաև, որ Սիրիայի կառավարությունը դեմ է սիրիական  ալ-Թանֆ քաղաքում ամերիկացի զինվորների ներկայությանը։ Դա նույնպես դիտարկվում է որպես ագրեսիա։

Սիրիացի պաշտոնյան նշել է, որ Սիրիայի տարածք ներխուժած ուժերը խախտում են ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումները և իրենց երկրի սուվերենությունը։

«Մենք իրավունք ունենք  այդ ագրեսիային համարժեք պատասխան տալ։  Սիրիայի բանակը վերահսկողություն է սահմանելու հյուսիսից հարավ, արևլքից-արևմուտք ընկած ցանկացած տարածքի նկատմամբ»,-ասել է նախարարը:

Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանի դիմաց՝ Թուրքիայի Քիլիս և Հաթայ նահանգներում, թուրքական կողմը մեծ թվով զինտեխնիկա է կուտակել։  Մասնավորապես Քիլիսում այժմ կենտրոնացված է 7 տանկ, ինչպես նաև հաուբիցներ, զրահապատ մեքենաներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել. փոխանցում է ermenihaber-ը: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: