«Վրաստանի հայ համայնքը կապված է իր հայրենիքին, մշակույթին, պատմությանը»․ Զարեհ Սինանյան

Լուրեր

23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վրաստան աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հանդիպում ունեցել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:

«Հանդիպման ընթացքում Հայր Սուրբը  հյուրերին պատմեց թեմի գործունեության, պատմամշակութային կոթողների  պահպանության, վիրահայությանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբելու մասին, կարևորեց ազգային մշակույթի զարգացմանը, մայրենիի տարածմանը ուղղված թեմի ծավալած աշխատանքները:

Գլխավոր հանձնակատարը և հյուրերը շրջայց կատարեցին 13-րդ դարի պատմական կոթող  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, իրենց հիացմունքն արտահայտեցին Հովնաթանյանների տաղանդավոր ձեռքով կատարված անկրկնելի  որմնանկարների վերաբերյալ: Զարեհ Սինանյանն առանձնակի կարևորեց հայ եկեղեցու դերը Վրաստանի հայ համայնքում:

Այնուհետ  հանձնակատարը այցելեց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը հյուրերին ներկայացրեց  կենտրոնի առօրյան, որը դարձել է  մայր հայրենիքից և այլ երկրներից ժամանած հյուրերի այցելության գլխավոր վայրերից մեկը, նաև խոսեց գործունեության նպատակների և ուղղությունների մասին: Զարեհ Սինանյանին ներկայացվեցին Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները,  հրատարակված գրքերը, Ամենայն հայոց բանաստեղծի՝ կտոր-կտոր հավաքված և սուրբ մասունք  դարձած իրերը և նվերները:

Գլխավոր հանձնակատարը  գրություն կատարեց կենտրոնի տպավորությունների գրքում, որում մասնավորապես ասված էր. «Հուզված եմ՝ մեր մեծն Թումանյանի տանը գտնվելով, զգալով նրա շունչը: Անչափ շնորհակալ եմ այն բոլոր նվիրյալներին, որոնք այս տուն-թանգարանն իրականություն են դարձրել և այսօր այն պահում են որպես մասունք»:

Զարեհ Սինանյանի մյուս այցելությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ էր։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի ուղեկցությամբ շրջայց եղավ նոր կառուցվող շենքում, որի արտաքին աշխատանքներն ավարտված են։ Շենքի շահագործումը նախատեսվում է ընթացիկ տարվա նոյեմբերին։

Գլխավոր հանձնակատարը նշեց՝ ուրախ է տեսնել, որ հայ համայնքն ապրում է լիաթոք, կապված է իր պատմությանը, մշակույթին, արվեստին, և այս այցն էլ նպատակ ունի վերհանել խնդիրները, հասկանալ՝ ինչով կարող է հանձնակատարի գրասենյակն աջակցել դրանց լուծման հարցում։

Զարեհ Սինանյանը եղավ նաև Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում, հարգանքի տուրք մատուցեց։

Հաջորդ այցը դեպի Գարի Դավթյանի «Տիկնիկների տուն»  էր։ Հանձնակատարին ընդունեցին Գարի Դավթյանի այրին` Ժաննա Դավթյանը և համայնքի այլ ներկայացուցիչներ: Կենտրոնում տեղի ունեցավ տիկնիկային, երաժշտական փոքրիկ ներկայացում:

Հանձնակատարը եղավ նաև Ներսիսյան դպրոցում»,- ասված է հաղորդագրությունում: