Նախարարը պահանջել է հատուկ ուշադրություն դարձնել Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատանքների որակին

Լուրեր

15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։
 
 
 
Աշտարակ-Թալին հատվածում, որի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նախարարին ներկայացրեց կատարված աշխատանքները։ Ընդհանուր առմամբ արդեն կատարվել է 16.3 կմ բետոնապատում։
 
 
 
Ճանապարհի 61-րդ կմ-ում երկկողմանի բետոնապատումն ավարտվել է սահմանված ժամկետում։ Այստեղ յուրաքանչյուր ուղղությամբ բետոնապատվել է 2,8 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Առաջին հայացքից էլ ակնհայտ է կատարված աշխատանքի բարձր որակը։ Դրա մասին փաստում են նաև վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։
 
 
 
Նախարարը հետաքրքրվեց աշխատանքի տեմպերն առավել արագացնելու, տեխնիկան ավելացնելու հնարավորությամբ՝ ընդգծելով, որ երկրորդ մեքենան խիստ անհրաժեշտ է աշխատանքների ընթացքն արագացնելու համար։
 
 
 
Ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում է գտնվում Ագարակ պատմահնագիտական արգելոցը, որը թվագրված է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։ Ըստ նախագծի՝ այստեղով պետք է անցներ ճանապարհի մի հատվածը: Հաշվի առնելով պատմահնագիտական նշանակությունը՝ որոշվել է փոխել ճանապարհի ծրագիծը, ինչի հետևանքով հնարավոր են նաև ժամկետների փոփոխություններ:
 
 
 
Այս ճանապարհի մեկ այլ հատվածում էլ հնագիտական պեղումներն ընթացքի մեջ են։ Նախարարի հանձնարարականն է՝ բացառիկ ուշադրություն դարձնել հնագիտական նշանակության տարածքներին։
 
 
 
Մայրուղու 64-րդ կմ հատվածում հողային աշխատանքներ են ընթանում։ Աշխատում են շուրջօրյա՝ մի քանի հերթափոխով։ Միաժամանակ, տարբեր տեսակի տեխնիկա է գործի դրված։ Կատարվել են 1.7մլն մ3 հանույթի և 1.4մլն մ3 լիցքի աշխատանքներ։
 
 
 
 
Շինհրապարակում հզոր լուսարձակներ են տեղադրվել, որպեսզի աշխատանքները շարունակվեն նաև գիշերային ժամերին:
 
 
 
«Աշխատանքների մոտ 85 տոկոսն արդեն կատարված է: Եթե թվերով ներկայացնենք, մոտ 1 մլն խմ հողային աշխատանք է արվել: Մինչև տարեվերջ այդ հատվածում հողային աշխատանքները կավարտենք և գարնանն արդեն կսկսվի բետոնապատումը»,- տեղեկացրեց «Իզոլյուքս Կորսան» ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը:
 
 
 
Ճանապարհի 68-րդ կմ-ում ընթացքի մեջ են բետոնապատման աշխատանքները։ Մեկ ուղղությամբ 2 կմ բետոնապատումն արդեն ավարտված է, հետադարձ ուղղությամբ՝ 1կմ-ից ավելի։
 
 
 
Նախարարը մանրակրկիտ դիտարկեց կատարված և ընթացիկ աշխատանքները, զրուցեց որակի վերահսկիչների և ինժեներների հետ։ Նախարարն այս հատվածում աշխատանքների որակից գոհ է, իսկ շինարարներից և որակի վերահսկիչներից պահանջեց աշխատանքների ընթացքն արագացնել, քանի որ հետ են մնում սահմանված ժամանակացույցից։
 
 
 
Ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Ընկերությունն իր պատասխանատվությամբ, առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված։
 
Նախարարը պահանջեց չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչև որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները:
 
Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի և նոր, որակով բետոնապատում իրականացնի։ Նույն պահանջն է ներկայացնում նաև այս հատվածի վերահսկող ինժեները։
 
 
 
Այցի ընթացքում այս ճանապարհահատվածում հողային աշխատանքների կատարման որոշակի խախտումներ ևս արձանագրվեցին։ Նախարարը հանձնարարեց մշտական վերահսկողությունն սահմանել, շեղումներ լինելու դեպքում՝ համապատասխան միջոցներ կիրառել։
 
Նա չինական ընկերության պատասխանատուներից պահանջեց արդյունավետ և որակով աշխատանք՝ շեշտելով, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հիմքի, ենթահիմքի նյութերին և բետոնի որակին։