Ժամանակակից բոլոր հնարավոր տեխնիկայով վերազինվել է․ Էրիկ Գրիգորյանը՝ ԵՄ համաֆինանսավորմամբ նոր լաբորատորիայի բացման մասին

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

ԵՄ համաֆինանսավորմամբ նոր լաբորատորիա է բացվել։ Լրագրողների հետ զրույցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ծրագիրը ՀՀ-Եվրամիության միջև համագործակցության արդյունքն է։ Նախարարի խոսքով՝ Եվրամիության ֆինանսավորումից բացի, նաև կառավարության ֆինանսավորում կա։

«Շրջակա միջավայրի նախարարության այլ ծրագրի տնտեսումների հաշվին որոշակի գումարներ ուղղեցինք այստեղ և դա հնարավորություն տվեց համատեղ ուժերով ունենալ այն, ինչ որ հիմա ունենք»,- նշեց նա։

Նախարարն ընդգծեց, որ նախկինում գործող լաբորատորիայի պայմանները վատն են եղել, իսկ հիմա ծրագրի շրջանակներում այս տարածքը տրվել է լաբորատորիային, ժամանակակից բոլոր հնարավոր տեխնիկայով վերազինվել է։

«Սա շարունակվելու է՝ նախատեսում ենք, որ կլինեն այլ սարքավորումներ։ Այս լաբորատորիայի տրված տեղեկատվությունը հիմք է հանդիսանում մեր որոշումների կայացման համար։ Ամբողջ Հայաստանից վերցվում են մակերևութային, ստորերկրյա ջրերի, մի քանի քաղաքների օդի փորձանմուշներ, որոնք հետո այս լաբորատորիայում ուսումնասիրվում են։ Կա հստակ քայլերի հաջորդականություն՝ ինչպես է այդ փորձանմուշը գալիս այստեղ, ինչպես է տարբեր լաբորատորիաներով անցկացվում, բայց սա մի կողմն է՝ ունենալ այս տեղեկատվությունը, մենք նախատեսում ենք, որ օդի, ջրի աղտոտման մասով տեղեկատվությունը կկարողանանք հասանելի դարձնել քաղաքացիների համար։ Այժմ աշխատում ենք, որ հեռախոսային հավելվածների միջոցով քաղաքացիները տեղեկատվություն ունենան, ինչպես նաև կայքում եռամսյակային հաշվետվություններ դրվում են»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին էլ նկատեց, որ շրջակա միջավայրի խնայումը, փրկումը, պահպանումն իրենց համար կարևոր է թե՛ ներկա կյանքի, թե՛ ապագայի համար։

«Սա գերակայություն է Եվրահանձնաժողովի համար, որը նպատակ է դրել մինչև 2050 թվականը Եվրոպան դարձնել կլիմայապես չեզոք տարածաշրջան։ Եվ սա ենթադրում է ոչ միայն կառավարությունների կողմից համապատասխան ռազմավարությունների ընդունմանը և իրականացմանը, այլ նաև քաղաքացիների ներգրավմանը և քաղաքացիների անմիջական մասնակցությանն այդ գործընթացում»,- ասաց նա։

Ապա շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով լրագրողների հարցին, թե մասնագետները նշում էին, որ Սևանի հիմնախնդրի կարգավորման գործում մեծ նշանակություն ունի լաբորատորիան, մասնավորապես, ի՞նչ դերի մասին է և արդյոք փորձանմուշ վերցվել է, պատասխանեց․ «Վերցվում են, միշտ վերցվել է, այստեղ կան նոր սարքավորումներ, օրինակ՝ կա սարքավորում, որով մինչև 100 մ խորությամբ հատակամերձ շերտից հնարավորություն ունի տվյալներ ստանալու։ Եվ այս նոր սարքավորումները հնարավորություն կտան ավելի լավ մոնիթորինգ իրականացնել»։

Իսկ հարցին՝ Սևանի ջրի որակի վերաբերյալ վերջին տվյալներն ինչպիսի՞ն են, նախարարը պատասխանեց․ «Պարբերաբար են տվյալները լինում, որակի վերաբերյալ տարբեր ցուցանմուշներ կան՝ թափանցիկություն, թթվածնի պարունակություն, ազոտի, ֆոսֆորի տվյալները։ Տվյալների որևէ մեծ փոփոխություն նախկին ժամանակահատվածի համար չկա, բայց օրինակ՝ ֆոսֆորային նյութերի աճը վերջին տարիներին անընդհատ աճում է, և նաև այդ օրգանական նյութերի մուտքն էր պատճառը, որ մենք ականատես ենք լինում վերջին տարիների այս բացասական պրոցեսներին»։

Գրիգորյանը, անդրադառնալով Երևանի օդի աղտոտվածության մակարդակին, նկատեց, որ Երևանը համեմատած բավական լավ վիճակում է։ «Այս վերազինված լաբորատորիան հնարավորություն կտա, բացի փորձանմուշներն այստեղ որոշակի ուսումնասիրելուց, նաև տեղում որոշակի ավտոմատ, 24 ժամ աշխատող դիտակայաններ դնել»,- եզրափակեց նախարարը։