Հարավային Կովկասում սկսված ժողովրդավարացման պրոցեսը չի կանգնի և Ադրբեջանը կդառնա ժողովրդավար պետություն

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել: Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին այս հրաշալի աշխատանքի համար։ Սա լուրջ զեկույց է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ։ Իրականում ես հասկանում եմ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար պարոն Սեիդովի մտահոգությունն այն մասին թե ինչու ենք մենք ելույթներ ունենում։ Մենք անհանգիստ ենք մեր հարևան երկրի վիճակով. մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի, ժողովրդավար հարևան, որն, ի միջի այլոց, Եվրոպայի Խորհրդի անդամ է։

Նման ընդգրկուն և մանրամասն հաշվետվության կարևորությունը պետք է ընդգծել, քանի որ այն լույս է սփռում Մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումների վրա, ինչն էլ հանգեցնում է քաղբանտարկյալների թվաքանակի աճի։ Պակաս կարևոր չէ նշել, որ վերջին 8-10 տարիների ընթացքում քաղաքական բանտարկյալների քանակն աճել է, և հաշվետվությունը նաև ներառել է «ենթադրյալ քաղաքական բանտարկյալներ»-ի մասին տեղեկատվություն, ինչը նշանակում է, որ այդ թիվը դեռ կաճի հաջորդող տարիներին։ Սա մեծ խնդիր է։

Իհարկե Մարդու իրավունքների խախտումները և քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում բավականին մտահոգիչ է, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը ներդնում է բոլոր ուժերը միջազգային հասարակությանը ժողովրդավարական և Մարդու իրավունքների արժեքները հարգող երկիր ներկայանալու համար, պետք է նշել, որ անգամ քաղաքական բանտարկյալների գործողությունների բնույթը, որոնք համարվել են հանցագործություններ, բավականին մտահոգիչ է։

Մասնավորապես, իմ հատուկ ուշադրությունը գրավեց Մարդու իրավունքների խախտումների մեծ թիվը, որոնք ընդգրկում են ոչ միայն կեղծ քրեական մեղադրանքեր, այլ նաև խոշտանգումներ, ոչ միայն մեղադրյալների, այլ նաև նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական հայացցքների համար հետապնդվողների աջակիցների կամ փաստաբանների նկատմամբ ահաբեկումներ և ճնշումներ, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ոտնահարումները։ Պետք է նաև ընդգծեմ, որ պետական իշխանության անհանդուրժողականության հիմնական թիրախը հասարակական կազմակերպությունների ղեկավարներն են, Մարդու իրավունքների պաշտպանները, քաղաքական ակտիվիստները, լրագրողները, բլոգերները և իրավաբանները, ինչը պայմանավաորված է ադրբեջանական իշխանությունների՝ այլընտրանքային կամ քննադատական կարծիք լսելու և հաշվի նստելու անկարողությամբ, տարբերվող մոտեցումներ և վարքագիծ դրսևորող ցանկացած մեկի նկատմամբ զրո հանդուրժողականությամբ։

Այսպիսով, հաշվի առնելով խնդրի կարևորությունը և ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը՝ ես ամբողջությամբ աջակցում եմ Զեկուցողի՝ Հանձնաժողովի հաջորդ նիստին փորձագետների հետ լսումներ անցկացնելու և Ադրբեջան փաստահավաք այց կազմակերպելու նախաձեռնությունը և կոչ անում ԵՄ ինստիտուտներին միասնական գործողություններ ձեռնարկել՝ ուսումնասիրելու և հանրայնացնելու համար Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակը։

Կրկին անգամ, այո՛, մենք գրանցվում ենք ելույթների համար, այո՛, մենք մտահոգված ենք մեր հարևար երկրի վիճակով, այո՛, մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավար Ադրբեջան, այո՛, մենք ցանկանում ենք ունենալ լիովին ժողովրդավար Հարավային Կովկաս, և Հարավային Կովկասում սկսված ժողովրդավարացման պրոցեսը չի կանգնի և Ադրբեջանը կդառնա ժողովրդավար պետություն»: