Ռոհանին Թրամփի մերձավորարևելյան պլանը «դարի ատելի գործարք» է կոչել. Պաղեստինը բանաձև կներկայացնի ՄԱԿ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերձավորարևելյան խաղաղությանը վերաբերող Դոնալդ Թրամփի պլանը «դարի ատելի գործարք» է կոչել: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

«Բավական հիմա գործողություններ են: Դարի ամենաատելի գործարքն է»,- Twitter-ում գրել է Հասան Ռոհանին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարել է «դարի գործարք» անվանումով իր խաղաղության ծրագրի մասին:

ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ նախատեսվում է պաղեստինյան Արևմտյան ափն առանձնացնել Հորդանանից, միաժամանակ, զգալիորենե ընդլայնել պաղեստինյան Գազայի հատվածը՝ եգիպտական սահմանի երկայնքով երկու խոշոր շրջան ավելացնելով: Թրամփի ներկայացրած «դարի գործարքով» սիրիական Գոլանի բարձունքները ներկայացվում են որպես Իսրայելի տարածք:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզդնյան «դարի գործարքի» հեղինակներին հիշեցրել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածք են:

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը մերժել է պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման նոր ծրագիրը՝ հայտարարելով, որ պաղեստինցիները պնդում ենե 1967 թվականի սահմաններով իրենց պետության ճանաչումը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով:

Միաժամանակ, Պաղեստինը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձև ներկայացնել, որը դատապարտում է ԱՄՆ-ի առաջարկած «դարի գործարքը», գրում է ՌԻԱ Նովոստին: