Քիրքուքում Իրաքի ուժերի ու քրդական Փեշմերգեի միջև բախումներ են սկսվել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Իրաքի Քիրքուք նահանգի հարավարևտյան Փիրդե շրջանում բախումներ են տեղի ուեցել  իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատների և «Հաշդի շաբի» շիական խմբավորման զինյալների  միջև. տեղեկացնում է ermenihaber-ը:

Միջանկյալ նշենք, որ վերջիններս Իրաքի բանակի հետ միասին հոկտեմբերի 13-ին Քիրքուք նահանգը ետ էին վերցրել Իրաքի քրդերից:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ «Փեշմերգե»-ի և «Հաշդի շաբի» միջև տեղի ունեցած բախումների ժամանակ 2 կողմերն էլ  օգտագործել են ծանր զինամիջոցներ:

Այն բանից հետո, երբ Իրաքը վերահսկողություն սահմանեց Քիրքուքի նկատմամբ, իրաքյան Քուրդիստանի քրդերը մի շարք միջոցառումներ են ձեռնարկել են անվտանգության տեսանկյունից: Մասնավորապես Էրբիլ-Քիրքուք մայուղու մոտ քրդական ուժերը զորքեր են կուտակել և փորվել են խրամատներ: Քրդական ուժերը տարածքում տեղակայել են նաև զրահապատ մեքենաներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրիդստանում կայացավ անկախության հանրաքվե: Վերջինս չճանաչվեց ոչ Թուրքիայի, ոչ էլ Իրանի կողմից:  Երկու երկրները համարում են, որ անկախության հանրաքվեով խախտվել է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը: