Կարկտահարության դիմաց տրված անհամաչափ փոխհատուցումից Շիրակի գյուղացիները դժգոհ են

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թվականն այնքան էլ բարեբեր չէր Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների համար: Ամռանը գրանցված չորս ուժեղ կարկտահարությունների, ինչպես նաև ցրտահարության պատճառով գյուղացիները մեծ վնասներ կրեցին, տուժեցին հացահատիկային ու բանջարաբոստանային մշակաբույսերը: Ընդհանուր առմամբ, մարզում 10.000 հա ցանք է կարկտահարվել, վնասի չափը կազմում է 4 մլրդ դրամ։

Կառավարությունն արդեն փոխհատուցում է գյուղացիների կրած վնասները: Շիրակի մարզի 45 համայնքների փոխհատուցման համար հատկացվել է 243 մլն դրամ։

«Կառավարության որոշման համաձայն՝ 1 հա հացահատիկի համար տրվել է 30.000 դրամ, կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույերի դեպքում փոխհատուցվում է ընդհանուր վնասի 4 տոկոսի չափով, այգիների դեպքում՝ ընդհանուր վնասի 5 տոկոսի չափով։ Մարզին արդեն ամբողջությամբ տրվել է փոխհատուցումը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը՝ նշելով, որ սրանով մասնակի աջակցություն է տրվում  գյուղացիներին։

Պետության կողմից, փաստորեն, տրվում է վնասի անհամաչափ փոխհատուցում, բացի այդ՝ օգնություն է տրվել ցանքատարածությունների միայն 50 տոկոս և ավելի վնասի դեպքում, ինչն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը։

Մասնավորապես, նախօրեին Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայրում գյուղացիները բողոքում էին վնասի ոչ ճիշտ հաշվարկից ու կարկտահարության դիմաց տրված փոխհատուցման չափից։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անձամբ է այցելել համայնք ու մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարել առաջարկություններ անել:

«Տրվածը չի փոխհատուցում գյուղացու կրած վնասները։ Ասենք՝ աշնանացան ցորենի համար տրվել է 30.000 դրամ։ Սա ի՞նչ է, կարծում եք՝ վնասի փոխհատուցու՞մ է 1 հա-ի համար։ Մասնակի ինչ-որ վերաբերմունք է, որոշակի փոխհատուցում, լրիվ փոխհատուցման մասին խոսք գնալ չի կարող։ Լրիվ փոխհատուցման համար պիտի ապահովագրություն լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Նա, միաժամանակ, նշեց, որ առաջին անգամ է, որ պետությունը կարկտահարության դեպքում ինչ-որ փոխհատուցում է տալիս:

«Եվ, ի դեպ, ասեմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը նման վերաբերմունք է ցույց տվել: Նախկինում էլ է եղել կարկտահարություն, որևիցե հատկացում չի եղել»,- վստահեցրեց Իգիթյանը։

Կարկտահարությունից տուժած Աշոցքի տարածաշրջանի գյուղերում ևս տրված փոխհատուցման չափից որոշակի դժգոհություն կա:

«1 հա-ը 30.000 դրամը բավարար չի կարող լինել, բնականաբար՝ գյուղացիներն ունեն ինչ-որ դժգոհություն, ցանկալի էր ավելի շատ: Իմ կարծիքով՝ 150.000-200.000 դրամի կարգի պիտի լիներ: Մեզ մոտ կարկտհարությունից մարդիկ միշտ էլ տուժել են, այս տարի ավելի շատ տուժեցին: Մշտական երևույթ է դարձել, կարծես մարդիկ արդեն սովորել են։ Միանշանակ ցանկալի էր շատ փոխհատուցում»,- ասաց Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։

Չնայած տրվող փոխհատուցման անհամաչափությանը՝ գյուղացիները դրանից չեն հրաժարվել:

Նշենք նաև, որ Կառավարության օգնությունից զատ՝ Շիրակի մարզի վեց համայնքների՝ կարկուտից առավել տուժած ընտանիքներն ավելի վաղ դրամական օգնություն էին ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:

Էմմա Չոբանյան