ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և լինել նրա վստահելի գործընկերը՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերում

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին և շնորհավորելով անցած տոների կապակցությամբ, մաղթել է նույն կառուցողական հունով շարունակել բեղմնավոր աշխատանքը և համատեղ ծրագրերի իրականացումը 2020 թվականին: Փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր հարցերով առաջընթաց է արձանագրվել: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման հաջող գործընթացը՝ անդրադառնալով 2019 թվականի վերջին կայացած Գործընկերության կոմիտեի արդյունքներով համատեղ հայտարարությանը: Փոխվարչապետը ներկայացրել է ոլորտային ռազմավարությունների մշակման ու հաստատման գործընթացը և Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման տրամաբանությունը՝ առանձնացնելով հիմնական մեգանպատակներն ու դրանց կապը ՀԸԳՀ-ի և Կայուն զարգացման նպատակների հետ: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունը ռազմավարությունների մշակման գործընթացում՝ անդրադառնալով առանձին ռազմավարությունների քննարկման ընթացքում դոնոր համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը:

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տարեսկզբյան հանդիպումը լավ առիթ է համարել համատեղ կատարված աշխատանքը գնահատելու և առաջիկա անելիքները ուրվագծելու համար: ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ ավելացել է նաև Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Ընդգծելով, որ կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցության շնորհիվ իրականացված աշխատանքն ու իրական արդյունքները՝ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և լինելու նրա վստահելի գործընկերը՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են արդարադատության ոլորտի և ոստիկանության բարեփոխումների իրականացումը: Վասիլիս Մարագոսը դրական է գնահատել այս ոլորտներում կառավարության արդեն իսկ իրականացված բարեփոխումները և նախանշած անելիքները: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից առաջիկայում ներկայացվելիք առաջնահերթություններին և 2020 թվականից հետո համատեղ ծրագրավորման ուղղություններին»,- ասված է հաղորդագրությունում: