Գյուղատնտեսական վարկերի  տոկոսադրույքները նվազեցնելու փոխարեն՝ կառավարությունը սուբսիդավորում է. բանկերն անձեռնմխելի են

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

ՀՀ կառավարությունը վերջերս գյուղատնտեսության աջակցմանն ուղղված քայլերի ծրագիր ներկայացրեց, որտեղ բավականին կարևոր կետերից էր ոլորտին ուղղված մեծ աջակցությունը՝ վարկերի սուբսիդավորման մասով: Օրինակ` մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով արդեն իսկ մեկնարկել է մատչելի պայմաններով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը:

Սակայն գյուղացիների մեծ մասն արդեն իսկ ունեն բավականին շատ վարկեր, որոնց մարման հարցում 2017թ.-ի հունվար-օգոստոսին ոլորտում գրանցված մոտ տասը տոկոս անկման պատճառով ակնհայտ է, որ պետք է առաջանան լուրջ դժվարություններ, իսկ վերցրած վարկերը կրկին կվերաձևակերպվեն, ժամկետները կերկարացվեն, վարկի գումարը կավելանա և այլն: Այսինքն` շրջապտույտ, որից գյուղացին դուրս գալու հնարավորություն գրեթե չունի:

Այս խնդրի լուծման զանազան մեխանիզմներ են մշակվում կառավարության կողմից, օրինակ` 2017թ.-ին մշակվել է տոկոսադրույքների սուբսիդավորման նոր ծրագիր այն հասցնելով 9%-ի, իսկ նախկին սուբսիդավորման ծրագրերում դրանք եղել են` 6% և 4%: Սակայն փաստն այն է, որ դրանց իրական օգուտները շահառուների մեծ մասն այդպես էլ չի զգում:

 

 

Գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից էժան տոկոսներով վարկ տալու փոխարեն իրականացվում է սուբսիդավորում: Այսինքն` առևտրային բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքները պարզապես «անձեռնմխելի» են, դրանք կարելի է սուբսիդավորել, իսկ ահա իջեցնել՝ ոչ մի դեպքում:

Գրեթե նման իրավիճակ է նաև պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման դեպքում: Օրինակ՝ 2017թ.-ի հունվար-հուլիսին բանկերը գրեթե 60 մլրդ դրամով պակասուրդ են ֆինանսավորել և դրա դիմաց բյուջեից ստանալու են հսկայական տոկոսներ: Ինչ է ստացվում . Կառավարությունը սուբսիդավորման միջոցով աջակցում է բանկերին, որ վարկ տան գյուղացիներին, սակայն դա էլ բավական չէ՝ բանկերն էլ պետական պարտքն են ֆինանսավորում ու էլի տոկոսագումարներ ստանում Կառավարությունից: Ժողովրդական խոսքն ասում է. «երկու երնեկ մի տեղում չի լինում», բայց արի ու տես՝ մեր բանկերի պարագայում հենց այդպես է: Ստացվում է՝ Կառավարության կողմից տնտեսությունը ֆինանսավորելու փոխարեն բանկերին աջակցելու գործիքների չարաշահում է տեղի ունենում:

 

Հաջորդ հետաքրքրող հարցն այն է, թե ինչ ծավալի վարկավորում է իրականացվել գյուղատնտեսական նպատակներով և դրա մեջ ինչ տեսակարար կշիռ է կազմում սուբսիդավորման ծավալը: Բանկային հատվածի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղոլորտին 2017թ.-ի հուլիսի վերջի դրությամբ կար տրված գրեթե 200 մլրդ դրամի, իսկ արդեն օգոստոսի վերջին 196 մլրդ դրամի վարկեր, այսինքն` փորձում են սուբսիդավորել, բայց վարկերը նվազել են: Իսկ հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության սուբսիդավորման ծրագիրը տարածվում է տարեկան գյուղ վարկերի ընդամենը 10 մլրդ դրամ մայր գումարի վրա, անհասկանալի է մնում, թե մնացած 186 մլրդ դրամի չափով գյուղ վարկեր ունեցողներն ինչո՞ւ պետք է հայտնվեն ոչ արտոնյալ պայմաններում: Դա նշանակում է, որ սուբսիդավորման արդյունքները տարածվում են գյուղատնտեսական վարկերի մոտ 5%-ի վրա: Այնպես որ՝ գյուղացիներին աջակցելու մասին Կառավարության հայտարարություններն ավելի շատ են, քան իրական օգուտները:

 

Թ. Միքայելյան