Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արածթե
մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տոնել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում մասնակցել է Դանիայում անցկացվող Thor Masters-ին և նվաճել ոսկե մեդալ: Ջուլֆալակյանին մրցաշարում ուղեկցել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Այս օրերին ընտրանին 10 մարզիկով մասնակցում է Նիսի միջազգային մրցաշարին: