Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները Եկեղեցու դեմ դատական պրոցես կարող են սկսել․ Ստեփան Դանիելյան

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների՝ 11 կետից բաղկացած իր տեսլականը: Բագրատյանը մասնավորապես նշում է, որ հոգևորականների վերին դասը պետք է լրացնի եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը և բաց գործի։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեծամասամբ կողմ է Բագրատյանի  պնդումներին, սակայն որոշակի բացեր, ըստ նրա, այնուամենայնիվ կան․ «Առաջինը կուզենայի նշել, որ եկեղեցու ռեֆորմացիայի համար նախ այն պետք է զրկվի պետական աջակցությունից, քանի դեռ այն արտոնյալ վիճակում է՝ ոչինչ չի փոխվի։ Ինչպես որ պետությունը չի ռեֆորմացվում, նույնը և՝ եկեղեցին։ Բայց նշեմ, որ այդ ռեֆորմացիան պետք է լինի եկեղեցու ներսից և ոչ՝ արտաքին միջամտությամբ։ Առաջ քաշած տարբերակներում չկար պահանջ իրապես պետությունից եկեղեցին անջատելու: Մոտավորապես կար միտք, բայց որպես պահանջ՝ հստակեցված չէր, որ պետական կառույցներից եկեղեցին պետք է դուրս լինի»։ 

 

Իրավապաշտպանը դեմ  է նաեւ Բագրատյանի նախորդ առաջարկներից մեկին՝ հայերենը արմեներեն կոչելու շուրջ․«Բագրատյանի առաջ քաշած պնդումներն ամբողջովին ստվերում է նրա հնչեցրած միտքը, թե պետք է լեզուն լինի արմեներեն:Իմ համոզմամբ՝ սա ամբողոջվին ստվեր է գցում նրա ասածների վրա»,- եզրափակեց Իշխանյանը։

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ կրոնական կազմակերպությունները պետք է թափանցիկ գործեն. դա կարևոր է ոչ միայն տվյալ պետության, այլև կրոնական կազմակերպությունների հետևորդների համար․«Հայաստանում եկեղեցու բոլոր ֆինանսական ծախսերը փակ են, չեն հրապարակվում, և նույնիսկ հոգևորականները տեղյակ չեն եկեղեցու վիճակի մասին։  Իհարկե գոյություն ունի սև և սպիտակ հաշվապահություն, և այստեղ մեծ ծախս կա, որը չի վերահսկվում։ Յուրանքանչյուր հետևորդ իրավունք ունի իմանալ, թե ինչ ֆինանսական հոսքեր են գնում։ Տարիներ ի վեր՝ եկեղեցուն այդ հարցը տվել ենք, բայց միշտ խորամանկ պատասխաններ ենք լսել։ Եկեղեցին նաև հիմնարկ է և յուրաքանչյուր հետևորդ ինչ-որ առումով կարող ենք ասել՝ «փայատեր» է,  և այդ «փայատիրոջ» առաջ եկեղեցին պարտավոր է հաշվետու լինել։ Իրականում Էջմիածնում սպասավորների շրջանում շատ մեծ անվստահություն կա Կաթողիկոսի գործունեության նկատմամբ։ Բայց կարգալուծությունների միջոցով այնտեղ վախի մթնոլորտ են ստեղծել»,- նշեց Դանիելյանը:

Հարցին՝ արդյոք նման բարձրաձայնումներից հետո եկեղեցին կգնա որևէ փոփոխության, մեր զրուցակիցը պատասխանեց․«Բնականաբար՝ կշարունակի նույնկերպ։ Մենք պետք է հասկանանք, որ սա կենտրոնացված կառույց է, ընդ որում՝ ոչ թե ավտորիտար, այլ՝ տոտալիտար կառույց է։ Եվ ոչ մեկի առաջ հաշվետու չէ: Այն պնդումը, որ հոգևոր խորհրդի առաջ է հաշվետու՝ կեղծ է։ Մեկ անձի ձեռքում է ամեն ինչ գտնվում, և այդ մեկ անձը չի ցանկանում, որպեսզի եկեղեցու բյուջեն իրականում լինի բաց»,- համոզված է Ստեփան Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ արդյունավետ պայքարի երկու տարբերակ կա. կամ պետությունն է պարտադրում, կամ եկեղեցու հետևորդներն են գրավոր պահանջում, որպեսզի եկեղեցու բյուջեն բաց լինի և իրենց ներկայացվի․«Եթե եկեղեցին չի պատասխանում, ապա կարելի է դատական պրոցես սկսել՝ բյուջեն չբացելու համար, շատ հետաքրքիր պրոցես կլինի։ Եթե հետևողական լինեն՝ կհաղթեն։ Պետք է մեղադրել ոչ միայն եկեղեցուն, այլ նաև հասարակությանը, որը չի կարողանում իր հարցերը եղած մեխանիզմներով լուծել»։

Լիլիթ Շաբոյան