Թվիթերն ու հայկական դիվանագիտությունը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

15.11.2024 | 10:41
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:39
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times
15.11.2024 | 10:30
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
15.11.2024 | 10:22
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն օրերս սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
15.11.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
15.11.2024 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 09:38
«1 ԲԻՍ» աստիճան բարդությամբ հրդեh՝ Սարյան փողոցում
14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

 

21-րդ դարում դիվանագիտության ամենաակտուալ հարթակներից է համարվում Twitter սոցիալական ցանցը: Բազմաթիվ երկրների առաջնորդներ ու դիվանագետներ վարում են իրենց սեփական թվիթերյան էջերը՝ այդ կերպ հանրայնացնելով իրենց գործունեությունը և հայտնելով իրենց դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ:

Tiwitter-ային դիվանագիտություն

Եվրոպայում բարձրաստիճան պաշտոնյաների համարյա 100, իսկ Ասիայում՝ մոտ 75 տոկոսը գրանցված են Twitter-ում: Հաճախ անգամ երկրների ղեկավարների մակարդակով բանավեճեր են լինում Twitter-ում:

Այդ հարթակով են այժմ նաև արվում կարևորագույն քաղաքական հայտարարությունները: Օրինակ, հենց այդ կերպ վերջերս Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեային մնացել է միայն ռազմական լուծման ճանապարհ: Արևմուտքում արդեն վաղուց գործում է «Թվիթերյան դիվանագիտություն» (երբեմն՝ «հեշթագային դիվանագիտություն») տերմինը: Եվ ահա օրերս գրանցվեց հայ-ադրբեջանական «թվիթերյան» առաջին դիվանագիտական փոխհրաձգությունը, որով Հայաստանի դիվանագետները, փաստացի, մտան թվիթերյան դիվանագիտության տիրույթ:

Արտգործնախարարություններ

Վերջին շրջանում հայաստանյան պաշտոնյաները ևս սկսել են այսպես ասած «ագրեսիվ» ակտիվություն ցուցաբերել Թվիթերում: Դրա օրինակն է, թերևս, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի թվիրթերյան էջը:

Այսպես, եթե մինչև վերջերս Շավարշ Քոչարյանը Թվիթերում սահմանափակվում էր տարբեր առիթներով շնորհավորանքներով (նաև ուղղված հայ մարզիկներին, օրինակ՝ Լևոն Արոնյանին, հաղթանակների կապակցությամբ), ապա Քոչարյանի վերջին թվիթը (իրականում երեքը՝ նույն հրապարակումը երեք լեզուներով) համարձակորեն կարելի է բնորոշել որպես հարձակողական: Մասնավորապես, իր գրառմամբ Քոչարյանն ուղղակիորեն հակադարձում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ անվանելով դրանք «քարանձավային մտածելակերպի» դրսևորում:

Նկատենք, սակայն, որ Շավարշ Քոչարյանի թվիթերյան էջն ունի ընդամենը 1790 ընթերցող ու 417 հրապարակում, իսկ Մամեդովինը՝ 7322 ընթերցող ու 1357 հրապարակում:

Ինչ վերաբերում է երկու երկրների արտգործնախարարներին, ապա ոչ Էդվարդ Նալբանդյանը, ոչ էլ Էլմար Մամեդյարովը անձնական էջեր չունեն: Դրա փոխարեն թվիթերյան պաշտոնական էջեր ունեն երկու երկրների արտգործնախարարությունները: ՀՀ ԱԳՆ պաշտոնական թվիթերյան էջը, մասնավորապես, ունի 26.4 հազար ընթերցող և 8973 հրապարակում: Ադրբեջանի ԱԳՆ էջն ունի 28.7 հազար ընթերցող և 9281 հրապարակում: Երկու էջերն էլ գործում են 2012 թվականի սկզբից:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջից զատ, ակտիվ է նաև հայկական դիվանագիտական գերատեսչության մամլո քարտուղար Տիգրան Բալայանի անձնական էջը, որը գրանցված է դեռևս 2011 թվականի հունվարից: Բալայանն ունի 4789 ընթերցող և 5217 հրապարակում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի անձնական էջը Թվիթերում գրանցված է 2010 թվականի հուլիսից և ունի 3073 ընթերցող ու 6932 հրապարակում:

Նախագահներ Թվիթերում 2015 թվականի հոկտեմբերից գրանցված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջը, որը, սակայն, նման չէ պաշտոնական էջի: Այն ավելի շատ «ֆեյք» էջ է հիշեցնում, ունեցել է ընդամենը 110 հրապարակում (վերջինը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին): Սերժ Սարգսյանի անունով և լուսանկարով էջն ունի 476 ընթերցող: Այլ է պատկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան էջի պարագայում: Ալիևը Թվիթերում գրանցված է 2010 թվականի մայիսից, ունի 320 հազար ընթերցող ու 3247 հրապարակում: Հետևորդների նման քանակը հատուկ է հայտնի բլոգերների էջերին ու փաստորեն՝ Ադրբեջանի նախագահն ակտիվորեն այն կիրառում է՝ միջազգային հանրությանն իր ուղերձները հղելու համար:

Այսպես, օրինակ հոկտեմբերի 5-ին Իլհամ Ալիևը Twitter-ի միջոցով Եվրոպական Հանձնաժողովից պահանջեց «միանման մոտեցումներ ցուցաբերել բոլոր հետխորհրդային կոնֆլիկտների նկատմամբ»: Բլոգերականից հեռու է նաև Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի էջը, որը գրանցված է 2013 թվականի հոկտեմբերից և ունի ընդամենը 2623 ընթերցող ու 61 հրապարակում: Ընդ որում, Հակոբյանը ակտիվ է գտնվում բացառապես Սարգսյան-Ալիև հանդիպումների ժամանակ, իրար հետևից հրապարակում է լուսանկարներ (ինչպես դա եղավ հոկտեմբերի 16-ին): Որևէ քաղաքական հայտարարություն Վլադիմիր Հակոբյանի էջում երբեք չի եղել, բոլոր հրապարակումները կամ Սարգսյանի հանդիպումների նկարներ են, կամ պաշտոնական հրապարակումների հղումներ:

Այնինչ, ինչպես նշեցինք, Վլադիմիր Հակոբյանի ադրբեջանցի կոլեգա Նովրուզ Մամեդովը 7322 ընթերցող ու 1357 հրապարակում: Այլ կերպ ասած, Հայաստանի թե Նախագահը և թե իր խոսնակը անհամեմատ ավելի պասիվ են Twitter-ում, քան իրենց ադրբեջանցի կոլեգաները:

Արցախ

Ինչ վերաբերում է ԼՂՀ պաշտոնյաներին, ապա նախագահ Բակո Սահակյանը թվիթերյան էջ չունի: Փոխարենը 1600 ընթերցող և 526 հրապարակում ունի Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը: Համեմատաբար շատ հետևորդներ ունի Արցախի ԱԳՆ-ն՝ 6217 ընթերցող և 813 հրապարակում: Ընդ որում՝ էջը Թվիթերում գրանցված է 2013 թվականի հուլիսից:

Արցախի պաշտոնյաներից Թվիթերում ակտիվությամբ աչքի է ընկնում ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Վերջինիս թվիթերյան էջն ունի 8312 ընթերցող և 4980 հրապարակում:

Հ.Գ.

Վերադառնալով ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերի նշանակությանը, նշենք, որ հիմա դրանք հանդիսանում են լավագույն գործիքը պաշտոնյաների համար հանրության հետ կապ հաստատելու համար: Ավելին, եթե երկիրն ունի միջազգային խնդիրներ ու միջազգային հանրությանը սեփական տեսակետը հասցնելու գերխնդիր, ինչպես Հայաստանն է, ապա Twitter-ը հենց այն սոցիալական ցանցն է, որտեղ առավելապես է ներկայացված հետաքրքրված լսարանը: Իզուր չէ, որ մի շարք գերտերությունների առաջնորդները հենց Թվիթերն են ընտրել որպես լավագույն բարձրախոս, օրինակ Դոնալդ Թրամփը, ով համարվում է ամենահանրային գործիչներից մեկը և ում հետևորդների քանակին կնախանձեն նույնիսկ բազմաթիվ հայտնի բլոգերներ՝ 40,7 մլն ընթերցող:

Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»