Մարալիկի ծննդատան փակման հարցը դեռ քննարկվում է. վերջնական որոշում չկա

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին Շիրակի մարզպետարանում Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել քննարկում՝ կապված Մարալիկի ծննդատան հնարավոր փակման խնդրի հետ։ Հիշեցնենք, որ երեկ Մարալիկի ու հարակից գյուղերի բնակիչները փակել էին Գյումրի-Երևան միջպետական ավտոճանապարհի մի հատվածը՝ պահանջելով չփակել Առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը։ Բնակիչների հետ բանակցելու էր եկել Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը, հանդիպել ու լսել մարդկանց բողոքը, իսկ հետո հանդիպել նաև Շիրակի մարզպետին։

Առայժմ հայտնի չէ՝ Մարալիկի ծննդատունը կփակվի՞, թե՞ ոչ. դեռևս վերջնական որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվում են։

«Քննարկումները հիմա նախարարությունում են ընթանում։ Նախարարության ներկայացուցիչները եկան, հանդիպեցին կոլեկտիվի հետ, Մարալիկի բնակչության հետ, լսեցին նրանց: Հիմա ամեն ինչ, ինչ իրենք ներկայացնում էին, կներկայացնեն նախարարին։ Դեռևս որևէ հստակություն չունենք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Բուժհաստատությունը փակելու որոշում կայացնելիս նախարարությունը հաշվի է առել մի շարք չափորոշիչներ: Ուսումնասիրելով Հայաստանի տարածքում ծննդօգնության փոքր ծառայությունների աշխատանքը, ծախսն ու դրանց արդյունավետությունը՝ նախարարությունը եղել է եզրակացության, որ արդյունավետ աշխատանքի համար բուժհաստատությունը տարեկան ամենաքիչը պիտի ունենա 150 ծնունդ: Մարալիկի ծննդատունն իր հերթին այս չափորոշիչին չի համապատասխանում: 2019 թվականին գրանցվել է 102 ծնունդ, 2018-ին՝126։ Ծնելիությունը գնալով նվազում է:

«Այս խնդիրը միայն մեզ մոտ չէ, որ փակվում են ծննդօգնության փոքր ծառայությունները, ամբողջ Հայաստանում 7-8 նմանատիպ ծառայություն փակվում է։ Նրանք էլ ունեն 150-ից պակաս ծնունդ։ Եթե ունենում են 150-ից պակաս ծնունդ, ապա այն ծախսարդյունավետ չի համարվում, չի կարող աշխատել, իր ծախսերը չի կարողանում փակել»,- ասաց Լեյլի Ասլանյանը:

Նա նշեց, որ ծննդատունն ունի նաև մասնագետների պակասի խնդիր, ինչը մեծ ռիսկեր է առաջացնում հիվանդների համար։

«Աշխատեցնելն իր մեջ նաև ռիսկեր է պարունակում։ Առողջապահության քաղաքականության իմաստը զուտ ֆինանսը չի, նաև որակի ապահովումն է: Եթե չունես մասնագետ, որակ չես ապահովում, այն դառնում է շատ մեծ ռիսկային կառույց։ Ունենք մասնագետների խնդիր, տեղում չունենք վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, պայմանագիր է կնքվում, հրավիրվում է այլ բուժհիմնարկներից: Չունենք տեղում աշխատող անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, նրանք նույնպես հրավիրվում են: Չունենք նեոնատոլոգ, մենք պարբերաբար այդ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն ենք ներկայացնում նախարարություն, փորձում մասնագետներ հրավիրել, բայց ոչ ոք չի գալիս»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Նա հավելեց, որ մասնագետներն էլ հիմնականում հրաժարվում են աշխատել, քանի որ աշխատավարձը ցածր է։

«Աշխատավարձը ձևավորվում է ծնունդների թվով, յուրաքանչյուր ծնունդ ունի իր արժեքը։ Մենք ամիս ենք ունեցել, Մարալիկում եղել է 2 ծնունդ։ Երկու ծնունդի պարագայում աշխատավարձ ո՞նց ենք տալիս։ Իհարկե, բուժհաստատության վճարովի ծառայություններից եկած գումարներից մինիմալ աշխատավարձով բոլորն ապահովվել են: Բժշկի համար գրավիչ չէ, եթե գա, ամսական երկու ծնունդից ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանա»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Սակայն, թեկուզ չնչին աշխատավարձով, եղած մասնագետներն էլ կորցնում են իրենց աշխատանքը։ Մարալիկի ծննդատան հնարավոր փակման դեպքում 12 աշխատակից կդառնա գործազուրկ:

Էմմա Չոբանյան