ՀՔԱՎ. մարդու ճակատագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
Բոլորը
Հովհաննես Ղազարյանի հաջողության պատմությունն սկիզբ է առնում 2017 թվականից, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի  իրավական աջակցությամբ ազատ արձակվեց կալանքից:
Հովհաննեսն ամիսներ շարունակ ապօրինաբար պահվել էր անազատության մեջ՝ չնայած դատարանի որոշման առկայությանը, որը նույնպես անօրինական ու անհիմն էր: ՀՀ իրավասու մարմինները խախտել են Հովհ. Ղազարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը՝ նրան անազատության մեջ պահելով ավելի քան 6 ամիս՝ առանց բավարար հիմքերի:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Հովհաննես Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի բողոքը, բեկանել էր նրա կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թ. հունվարի 23-ի որոշումը և վերացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: 2017 թ. փետրվարի 13-ին Հովհաննեսն ազատ էր արձակվել հենց դատական նիստերի դահլիճից, իսկ 2018-ի հունիսին արդարացվել:
Ոգևորվելով գործի հաջող մեկնարկից՝ ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանը նաև ոչ նյութական վնասի հատուցման պահանջով էր դիմել դատարան՝ հայցը հիմնավորելով պետության կողմից անմարդկային պայմաններում պահվելու հանգամանքներով՝ և Հովհաննեսի համար պահանջել էր 15.748.144 ՀՀ դրամ փոխհատուցում: Դատարանը բավարարել էր հայցը 2 մլն. դրամի չափով։
Անի Չատինյանն այս վճիռը նույնպես կազմակերպության հաջողություններից մեկն է համարում, որովհետև ՀՔԱՎ գրասենյակը, տարիներ շարունակ զբաղվելով իրավունքների պաշտպանությամբ, դեռևս չէր արձանագրել նման արդյունք: Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի ստեղծման ու կայունության տեսանկյունից այն բավական դիպուկ ու անհրաժեշտ էր: