«Թող սառը ջուր խմեն` հանգստանան». Արամ Օրբելյանը՝ նիստերը ձգձգելու մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը

-Պարո՛ն Օրբելյան, Ռոբերտ Քոչարյանը, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, կշարունակի մնալ կալանքի տակ։ Որոշումը որքանո՞վ էր սպասելի և արդյո՞ք այն բողոքարկելու եք։

-Որոշումն այսօր առավոտյան պետք է ստանայինք, բայց դեռևս պատրաստ չէր, փոստով կուղարկվի: Տեքստին ծանոթ չեմ, մինչև չտեսնեմ դատարանի արգումենտները, չեմ կարող գնահատական տալ։ Բայց այն քննարկումները, որոնք եղան դատարանում, կարծում եմ՝ հիմք էին, որպեսզի այդ դատական ակտը բեկանվեր։ Կստանանք որոշումը կքննարկենք՝ արդյո՞ք որոշումը պետք է բողոքարկել, թե՞ վճռաբեկության փուլը պետք է համարել ոչ արդյունավետ ՄԻԵԴ-ի տեսանկյունից։

-Ձեր դատավարական հակառակորդները մեղադրում են ձեզ, որ գործի նյութերի հետազոտման, ապացույցների հրապարակման փուլը միտումնավոր ձգձգում եք։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Դա իրենց խնդիրն է, թող սառը ջուր խմեն, հանգստանան և չմեղադրեն, որ որևէ կերպ ձգձգվում են նիստերը: Թող միանան մեզ՝ պնդեն, որ դատական նիստերըն ամեն օր լինեն։ Մենք ասում ենք՝ ամեն շաբաթ նիստ դնելով՝ այս գործը 5-6 տարի տևելու է։ Եթե իրենց թվում է, որ մենք պետք է նստենք, լսենք՝ ինչպես է դատախազությունը խոսում, այն պարագայում, երբ մեր պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ, նման ձև մենք չենք վարվելու։ Ձեռնարկելու ենք հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի պարոն Քոչարյանը լինի ազատության մեջ։ Հանգիստ կարող ենք պայմանավորվել, դատախազները թող գնան «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, պարոն Քոչարյանը՝ իր տուն, իրենց ոչ մեկը չի խանգարի, այնտեղից հանգիստ կպատրասվեն, կկարդան։

-Արցախից ՀՀ զորք բերելու մասին Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Արցախից մեկ մարդ անգամ չի բերվել Հայաստան: Մինչդեռ, օրինակ, գեներալ-մայոր Սամվել Օգանովսկին իր ցուցմունքում հակառակն է պնդել։ Այս ամենի մասին ի՞նչ կասեք։

– Մի դրվագ եղավ դռնփակ դատական նիստով, որտեղ գլխավոր դատախազը բավարարվեց, քննարկման ժամանակ ինքը որոշակի պարզաբանում տվեց, որով այս հարցը դուրս հանվեց։ Այսինքն՝ Արցախից Հայաստան զորք եկել է, չի եկել… այս հարցի հետ կապված որևէ հարց քրեական գործում չկա, չկա մեղադրանք՝ Երևան զորք բերելու հետ կապված։ Թե ինչ փաստեր ու հանգամանքներ են դռնփակ նիստի ժամանակ բերվել, չեմ կարող ասել։ Կարող եմ միայն ասել, որ մենք համակարծիք են երկրորդ նախագահի հետ, որ Արցախից ՀՀ որևէ մարդ չի բերվել:

–Պարո՛ն Օրբելյան, դատարանում պարոն Ալումյանն ասաց, որ ցանկանում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավարությամբ փոխելու միջնորդություն։ Կմանրամասնեք՝ ովքե՞ր են պատրաստվում անձնական երաշխավորություն ներկայացնել։

-Չեմ կարող նշել, թե ովքեր են այդ անձինք, մոտավորապես մի հատվածի մասին արդեն կարող եք պատկերացում կազմել. հայտարարություններ եղան: Քանի դեռ միջնորդությունը չի ներկայացվել, չենք կարող բացահայտել, թե ովքեր են։ Անձանց թիվը բավականին շատ է։

-Սերժ Սարգսյանին այդ հարցով դիմե՞լ եք։

-Որևէ անձի անուն, պայման, պարամետր, պաշտոն չեմ կարող ասել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան