ՊՎԾ-ն Քաղավիացիայի կոմիտեում մի շարք խնդիրներ է հայտնաբերել. մանրամանսեր

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեիում մի շարք խախտումներ է հայտնաբերել ավիաընկերություններին տրվող լիցենզիաների վերաբերյալ: ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը Factor.am-ին փոխանցեց, որ ուսումնասիրությունների ժամանակ արձանագրվել են բացթողումներ փաստաթղթաշրջանառության, վտանգավոր և ոչ վտանգավոր բեռների փոխադրման իրավունքների տրամադրման և ուղղաթիռադաշտերի սերտիֆիկացման հետ կապված:

«Խնդիրն ընդհանուր առմամբ կապված է օդանավ շահագործողի վկայականների տրամադրման և ուղղաթիռադաշտերի սերտիֆիկացման հետ, ինչպես նաև USAID-ի կողմից տրամադրված բարձրարժեք գույքի և ծրագրային հավելվածի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով չգործարկման հետ: ՊՎԾ-ն առաջարկել է հստակ ժամանակում իրականացնել այդ գործառույթներն՝ ապահովել USAID-ի կողմից տրամադրված սարքավորումներով և ծրագրային հավելվածներով ավիաընկերությունների էլեկտրոնային գրանցումն e-gov.am կայքում»,- ասաց Սեդա Աղբալյանը:

Պետական վերահսկողական ծառայութունը Քաղավիացիայի կոմիտեում ուսումնասիրություններ սկսել է իրականացնել այս տարվա հոկտեմբերից: Ոսումնասիրությունները ներառել են կառույցի վերոնշյալ գործունեությունը, սակայն չի բացառվում, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ սկսի նաև այլ ոլորտներում: Քաղավիացիայում ՊՎԾ-ի կողմից իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբնում էր խնդրել նաև կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից: Մեր գրավոր հարցերին ի պատասխան վերջինս առաջարկել էր մեկնաբանություն ստանալ ՊՎԾ-ից:

Նարեկ Կիրակոսյան