Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի նախագահն այցելել է ՀՀ դեսպանություն

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ  Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Ռոխասն (Laura Rojas) այցելել է Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ դեսպան Արա Այվազյանի հետ ունեցել է աշխատանքային հանդիպում։

«Հանդիպմանը մասնակցում էին նաև Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Ադոլֆո Ռամիրես Տոռեսը (Adolfo Torres Ramirez), Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հաձնաժողովի քարտուղար, պատգամավոր Սառայի Նունյես Սերոնը (Sarai Núñez Cerón) և Ազգային գործողություն կուսակցության (PAN) միջազգային հարաբերությունների քարտուղար Մարիա Գոմես դել Կամպո Գուրսան (Mariana Gómez del Campo Gurza)։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամության պատգամավորական խմբերի դերը և բարձրաստիճան փոխայցերի իրականացումը։ Դեսպան Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը խորացնելու Մեքսիկայի օրենսդիրների հետ արդյունավետ փոխգործակցությունը։

Լաուրա Ռոխասը վերահաստատեց օրենսդիր մարմնի շահագրգռվածությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ կապերի սերտացման առումով` խոստանալով աջակցություն ցուցաբերել դրանց կյանքի կոչման գործում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել շփումները միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգը զարգացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: