Կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված ՃՈ պետի տեղակալը ազատ է արձակվել

Լուրեր

27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Բոլորը

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու համար մեղադրվող Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետի տեղակալ Արթուր Տոնոյանը երեկ ազատվել է կալանքից։

Factor.am-ի տեղեկություններով երեկ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի կալանքի որոշումը։ Տոնոյանը կալանավորվել էր ամիսներ առաջ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ)՝ Ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում։

Գործը քննող Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տարածած հաղորդագրության մեջ ասվում էր` Տոնոյանը սահմանափակել է Ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը Հայաստանի Հանրապետության շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը և նպաստելով վերջինի կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Տղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՔԾ, որտեղից հաստատեցին Տոնոյանի ազատ արձակման փաստը։

Լիլիթ Շաբոյան