Հայկական որևէ ավիաընկերություն «սև ցուցակում» չի հայտնվել․ Տաթևիկ Ռևազյան

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

Հայկական որևէ ավիաընկերություն այսօրվա դրությամբ «սև ցուցակում» չի հայտնվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի նկատմամբ խստացված ստուգումներ իրականացնելու մասին տեղեկությունը, ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Նոյեմբերի 20-ին մեզ կանչեցին այդ հանդիպմանը, մենք արդեն իսկ կարող էինք հայտնվել «սև ցուցակում», բայց դա տեղի չունեցավ, որովհետև շատ լավ ելույթ ունեցանք, 2 ժամ հանդիպում եղավ, բոլոր հնչած հարցերին շատ լավ պատասխանեցինք: Եվ նրանք համարեցին, որ հիմա չարժե որևէ ավիաընկերություն «սև ցուցակի» մեջ ներառել: Նրանց կողմից որոշում կայացվեց, որ փետրվարին իրենք այցով կգան Հայաստան: Հետո մեզ կկանչեն հանդիպման արդեն մայիսին, որ վերջնական որոշում կկայացնեն»,- նշեց Տաթևիկ Ռևազյանը։

Նա նկատեց, որ իրենք շատ գործ ունեն անելու և դա պետք է արվեր դեռ 10 տարի առաջ:

«Մենք ունեցել ենք մի քանի ավիաընկերություն, այսօրվա դրությամբ մնացել է մի ավիաընկերություն, որ շարունակում է չվերթներ իրականացնել աֆրիկյան պետություններում, որտեղ հսկողությունը բավարար չէ։ Խնդիրը սկսվեց նրանից, որ մենք ունենք 3 ավիաընկերություն՝ «Արմենիա» ավիաընկերությունը, «Atlantis European Airways»-ը և «Տարոն Ավիա»-ն, որ դիմեցին, որպեսզի չվերթներ իրականացնեն ԵՄ։ Այդտեղ վերահսկողությունը շատ խիստ է, քան միջազգային քաղավիացիայի հսկողությունը։ «Արմենիա» ավիաընկերությունը նորմալ անցավ, «Atlantis European Airways»-ն անցավ մի քանի խնդիրներով, իսկ «Տարոն Ավիա»-ն չկարողացավ անցնել այդ աուդիտը։ Հետևանքն այն էր, որ իրենք սկսեցին կասկածել մեր քաղավիացիայի հսկողության վրա»,- ընդգծեց Ռևազյանը։

Վերջինս նկատեց, որ նրանց հարցնում էին, թե ինչո՞ւ իրենք չեն նկատել այդ խնդիրները, ինչո՞ւ պետք է իրենք գան ու նկատեն խնդիրները:

«Մենք պետք է կարողանայինք այդ բոլոր խնդիրները հայտնաբերել: Դա ռեսուրսների խնդիր է, աշխատավարձերը շատ ցածր են, և ամենալավ մասնագետները գնում ու մասնավոր ընկերություններում են աշխատում: Դրա համար մենք շատ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, որ օրենսդրական փոփոխություններ առաջարկենք, որ աշխատավարձերը կարողանանք բարձրացնել։ Դա չի լինելու պետբյուջեի հաշվին, այլ մենք պետք է սկսենք գումար գանձել ծառայությունների համար»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նկատեց, որ օրինակ, եթե Հոլանդիայում ուզում ես ավիաընկերություն գրանցել, ապա դա արժե 25 հազար եվրո, իսկ Հայաստանում դա անվճար է։

«Եթե դու օդաչու ես, ուզում ես քո լիցենզիան երկարաձգել, ապա Հայաստանում մեզ մոտ անվճար է: Երբ մենք սկսենք մեր ծառայությունների համար գումար գանձել, արդեն կկարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը: Կարողանանք ներգրավել նոր մասնագետներ, վերապատրաստենք մասնագետներին և այլն»,- ընդգծեց նա։

Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, թե, իբրև «Տարոն Ավիա»-ն փակել են, որպեսզի «Ryanair»-ը գա Հայաստան: Նա նկատեց, որ «Ryanair»-ը «Տարոն Ավիա»-ի հետ որևէ կապ չունի։

««Տարոն Ավիա»-ն իրականում շատ շուտվանից Հայաստանում թռիչքներ չի իրականացնում, այլ աշխատում է աֆրիկյան երկրներում: Որևէ ձևով «Ryanair»-ը մրցակից չի եղել։ Ես միաժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տարոն Ավիա»-ի ղեկավարությանը, որ առաջին հերթին իրենք դրել են Հայաստանի անունը, ոչ թե անձնական, կոմերցիոն խնդիրները։ Համատեղ ենք որոշել ավիաընկերությունը փակել, որպեսզի Հայաստանում որևէ ավիաընկերություն չհայտնվի «սև ցուցակում»»,- ասաց Ռևազյանը։

Հարցին՝ որոշ ծառայությունների համար, օրինակ՝ լիցենզիայի տրամադրման, երկարաձգման համար, ե՞րբ են պատրաստվում գումարներ գանձել և արդյոք օրենսդրական նախաձեռնության կարիք կա, պատասխանեց, որ հաստատ կա։

«Տարբեր օրենքներ այսօրվա դրությամբ մեզ՝ որպես պետական մարմին, այսպես ասած սահմանափակում են՝ գուրմար գանձենք։ Մենք մինչև մայիս ամիսը ժամանակ ունենք, որպեսզի պրոգրես ցույց տանք։ Ամեն օր այս ուղղությամբ աշխատում ենք, որպեսզի այս խնդիրները լուծենք»,- եզրափակեց Տաթևիկ Ռևազյանը։