Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերությունը հիմնված է բարեկամության և ռազմավարական հարաբերությունների վրա, և վերջին ժամանակներս ստեղծվել են հարաբերությունների նոր մակարդակ։ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել 6 հանդիպում, այս տարի չորս անգամ տեղի է ունեցել 2 երկրների վարչապետների հանդիպումը: Սա վստահության մակարդակի արտահայտում է, որն առկա է երկու երկրների միջև»,- նկատեց Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կկազմակերպվեն պաշտոնական այցեր։

«Առաջիկա ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Եվ մենք, իհարկե, մեծ հաճույքով կսպասենք Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական այցին Հայաստան»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ հետո կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։